Posted in Գրականություն 8

Գրականություն

Աշնանային պոեզիա,  նշվածներից բացի, կարող եք այլ աշնանային բանաստեղծություններ ընտրել։ 

Ընթերցել բանաստեղծությունները, ընտրել երկուսը, վերլուծել՝ ուշադրություն դարձնելով նկարագրություններին, ոճին։ 

Աշնան առավոտի երգը

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

Այս բանաստեղծության մեջ ուզում է ներկայացնել, որ արդեն եղանակները ցրտել են հողը քամին վեր է բարձրավրել, արդեն արև է ուշ է դուրս գալիս, տխուր է և միայնակ։

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…

Այս բանաստեղծության մեջ ուզում է ներկայացնել , որ անտառներում արդեն տերևատափ է եղել արդեն ծառերը մերկացել են, անձրևներ , քամիներեն սկսել։ Ուզում է, որ արևը դուրս գա , տխուր է, միայնակ, անմխիթար վիճակում է,մահամերձ վիճակում։

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն