Posted in Գրականություն 8

Սիրելու տարիք

Առաջադրանքներ
 1. Գրի՛ր մգեցված բառեր բացատրությունը։ 
Սաստկացող — ուժեղացող
Անքեն — անհիշաչար
Զարկ — հարված
Քեն — ոխ
Ոխակալ — քեն պահող
Կորով —  ֆիզիկական ուժ
Շեն — բնակելի տեղ
Հովեկ — ամառանոցավոր
Հոծ — հաստ
Թալուկ — ուշագնաց
Երիցս —  երեք անգամ
Կալավ — պարուրեց

2.  Մեկնաբանի՛ր մտքերը․ 
Ա․ Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։

Տղան կռիվ չէր կանողանում անել ,ու չէր պատկերացնում , որ առաջինն ինքը կխփի ։ Նա իրեն վատ էր զգում այդ արարքից հետո ։

Բ․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ 

Պարզապես նրանը չէր կռիվ անելը և կոպտելը։

Գ․ «Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։

Բայց հասկանում էր , որ առանց ծեծելու ու ծեծ ուտելու գործն առաջ չի գնա ստիպված գնաց կռվելու ։

Դ․ Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Պիտի կռիվ աներ , որ աղջկա մոտ իրեն բարձր զգար , չնայած որ ծեծվելու էր։ 

3. Ներկայացրո՛ւ տղային՝ անդրադառնալով կյանքի, արդարության վերաբերյալ նրա մտքերին, տեսակետին։ Քո տեսանկյունից գնահատի՛ր տղայի մտքերը, արարքները։ 

Տղան շատ կուզեր առանց ծեծի հասներ աղջկա սիրուն , բայց ստիպված էր անցներ փորձությունների միջոցով ։

4. Ինչպիսինն է հեղինակի պատմելու ոճը։ 
Հեղինակի պատմելու ոճը բարդ կարդվաոցվող է՛;

5. Ինչո՞ւ է վերնագրված ,,Սիրելու տարիք,,։ 

Posted in Հայոց լեզու 8

Թվական

Դասարանական աշխատանք

Թվական 

1. Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:

Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:

Կցականակ

Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

Հարադ

Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:

Բաշխական

2. Պարզի՛րթե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:

Պարզ

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:

Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:

3. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլլինոն քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեք-ը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի մեկ/երորդ-ը քնած  է անցկացնում:

4. Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:

Օրինակ`Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
 Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է    քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:

Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի:
Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուրական էջ ունի։

Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով:
Նրանք այդ օրը երեսուն կիլոմետր անցել էին անապատով:

Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
Գյուղում որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, յուրաքանչյուր մարդ օրական ծախսում է  քսանական լիտր ջուր:

Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում:
Ժամանակակից մեծ քաղաքներում  ամեն բնակիչ օրական մոտ չորս հարյուր լիտր ջուր է ծախսում:

Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:
Պայթուցիկները թաքցված էին երորրդ համարի տակառի մեջ:

Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Անցյալ տարվա հրդեհով հետաքրքրված լրագրողը ապրում է հյուրանոցի համար վաթսուն սենյակում:

Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:
Կառուցվել է քաղաքի նոր 133 համարի դպրոցը:

Տնային աշխատանք

1. Տրված թվականները խմբավորի՛ր

3․Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

Ա․ երրորդ, հարյուր քսան, յոթ, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, տասնյոթերորդ, քառասուներորդ։
Բ․ տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական
Գ․  վաթսուն։

2. Տրված թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:

Երկճյուղ, քառյակ, քառապատիկ,  յոթյակ, իննակի, տասակի։

3. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
 
Կալիֆոռնիացի քառասուն ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ իննսունինը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը չորս հազար ինը հարյուր չորս կիլոմետր էր: Մեկ օրում անցնում էր միջին հաշվով հիսուն կիլոմետր:

4. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետերի (կետ), ստանալ 600 տոննա (տոննա) ճարպ, որը համարժեք է 2400 հեկտար (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին: 1961 թվականին արդեն Ասիայում 600 ռնգեղյուր էր մնացել (ռնգեղջյուր) (մնալ): Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափիղ է խփվել (ծովափիղ) (խփվել): Իրենց որսացած 900 ծովափղերին էլ թողեցին (ծովափիղ) էլ (թողնել) տեղում ու տարել էին միայն ժանիքները: Երկրի վերջին հինգ նախագահները հետևել էին (նախագահ) (հետևել) կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը: Ջրհեղեղի դատարկած վեց գյուղերում (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում: Ժլատորեն բաշխել (բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամը (գրամ):

5. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Ութ տարում երեսունինը անգամ քննություն է հանձնել։

Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա։

Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Բոլոր երեխաներին վեցական մատիտ տվեցին։

Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր։

ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
Քսաներորդ դարն ավարտին է մոտենում։

1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը:
Հազար ութ հարյուր ութսունվեց թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև հազար ինը հարյուր իննսունչորս թվականը։

Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Նրանց ամենաառաջին հանդիպումը հազար ինը հարյուր քսանվեց թվականին է եղել։

Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:
Օլիմպիական տասներկուերորդ և տասներեքերորդ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան։

6. Փոխի՛ր թվականների գրության ձևը:
Բրազիլացի մի դերվիշ կարողացավ հարյուր տասնհինգ օր սոված մնալ:
Տասիններորդ դարի 3-րդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
Ամբողջ Տասնյոթերորդ դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը: Տաճարները հարյուրական տարում էին կառուցվել:
Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան յոթից ութ հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
Միայն Չինչա կղզում (Պերու) 5-10 միլիոն ջրագռավ կար:
Ամենամեծ որսը կատարվեց հազար իննըհարյուր երեսունութ թվականին, երբ խփվեց ավելի քան հիսունչորս հազար կետ: