Posted in Հայոց լեզու 9

«Ցանկանում եմ» Խորխե Բուկայ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Շարունակել կարդալ “«Ցանկանում եմ» Խորխե Բուկայ”
Posted in Հայոց լեզու 9

Դերվայական դարձված

Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ վախեցած՝ անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով խոսում էր՝ մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը՝ հուզված ու փոքր-ինչ շփոթված, ուսանողները, կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով՝ զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը նայելով, բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք: 

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու:

Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Շարահյուսորեն և ձևաբանորեն վերլուծել նախադասությունը։
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

Բարձր են — բաղադրյալ ստորոգյալ

Մթնաձորի — գոյական, եզակի, ոչ անձ, հատուկ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

սարերը — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

դրանից — ցուցական դերանուն, բացառական

որ — ստորադասական շաղկապ

ամռան — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ան արտաքին հոլովում

երկար — որակական ածական, դրական աստիճան

օրերին — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, տրական հոլով, վա արտաքին հոլովում

էլ — շաղկապ

արևը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

մի քանի — անորոշ դերանուն

ժամ — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, վերացական, անորոշ, հայցական հոլով, վա արտաքին հոլովում

լույս է տեսել — հարադրավոր բայ, վաղակատար ներկա

անտառներին — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, տրական հոլով, ի արտաքին հոլովում

և — համադասական շաղկապ

երբ — հարաբերական դերանուն

հեռավոր — որակական ածական, դրական աստիճան

հարթավայրում — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

արևը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

նոր — որակական ածական, դրական աստիճան

թեքվում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

դեպի — նախադիր կապ

արևմուտք — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, վերացական, անորոշ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

Մթնաձորում — գոյական, եզակի, ոչ անձ, հատուկ, թանձրացական, անորոշ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

ստվերները — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, վերացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

թանձրանում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

սաղարթի — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

տակ — հետադիր կապ

անթափանց — հարաբերական ածական

խավար — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

լինում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

արջերը — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

դուրս են գալիս — հարադրավոր բայ

որսի — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

վարազներն — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

իջնում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

ջուր — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

խմելու — ապակատար դերբայ

իր — անձնական դերանուն, սեռական հոլով

որջի — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

առաջ — հետադիր կապ

զիլ — որակական ածական, դրական աստիճան

ոռնում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

գայլը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ոռնոցը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, վերացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

հազարբերան — հարաբերական ածական

արձագանքով — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, վերացական, անորոշ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

զրնգում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

Մթնաձորում — գոյական, եզակի, ոչ անձ, հատուկ, անորոշ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու

1․ Կազմել 3 ական նախադասություն՝ միջոցի, ներգործող, վերաբերության, անջատման անուղղակի խնդիրներով։ 
Միջոցի
Նա բացեց դուռը բանալիով։
Նա կերավ ապուրը գթալով։
Ես հասա տուն ոտքով։
Ներգործող
Պատը ներկվեց կարմիր  գույնով։
Ընտանիքը ստացավ օգնություն բարի մարդկանցից։
Այս շարադրությունը գրվել է իմ կողմից։
Վերաբերության
Մենք խոսում էինք ապագայի մասին։
Մենք լսում էինք երգ։
Մենք բանակցում էինք մեր հայրենիքի մասին
Անջատման
Ինչու ես փախչում խնդիրներից։
Ես մեկուսացա մարդկանցից, քանի որ վիրուսները շատացելեն։
Նա խուսափում է ինձանից։




2․ Շարահյուսորեն վերլուծել հետևյալ նախադասությունը։
Ու ահա Վարդուշի ուղարկած գաթաները իրենց բուրմունքով արդեն արթնացրել էին հուշերի մի աշխարհ, որոնք սկսել էին հստակ բյուրեղացում և ձևավորում ստանալ՝ գույների ու ծավալի նոր հղացումներով։ 

Ենթակա-Գաթաները, որոնք
Ստորոգյալ-ուղարկած, արթնացրել, բյուրեղացում, ձևավորում
Հատկացուցիչ-Վարդուշի
Ուղիղ խնդիր-ուղարկած 
Ներգործող անուղղակի խնդիր-հղացումներով
Որոշիչ-Բուրմունքով
Posted in Հայոց լեզու 9

Բայական անդամի լրացումներ։ Խնդիրներ։

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ 

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի: 

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:

Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:

Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։ 

Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։

3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա սիրում է մայրիկին։

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։ 

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։ 

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։ 

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։ 

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։

Երեխան հավատում էր մոր խոսքին։

Ծեր կինն աղոթում էր Աստծուն ։

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Առաջադրանք 3․

Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:
Posted in Հայոց լեզու 9

Բայական անդամի լրացում

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի: 

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:

Դրվում է հայցական հոլովով: 

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան:

Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։

Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, մոտենալ, ուղղվել

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞ և այլն հարցերին

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի և կապվող բառերի հետ օրինակ դեմ, ընդդեմ, վրա

Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Տեքստում գտնել ենթակաները, ստորոգյալները, որոշիչները, հատկացուցիչները և բացահայտիչները։

Պարիսպների- հատկացուցիչ գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։

Posted in Հայոց լեզու 9

Բացահայտիչ

Առաջադրանք

Կետադրել նախադասությունները, նշել բացահատիչների տեսակները։ 

Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում՝ բարձրադիր այդ երկրում։ մասնավոր-պարագայական

Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ։ մասնավոր-պարագայական

Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։ մասնավոր-պարագայական

Մենք քո խոնարհ ծառաներս ՝ յոթ եղբայր ենք։ բուն-բացահայտիչ

Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը որպես ՝ հիշատակ։ մասնական-բացահայտիչ

Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ բուն-բացահայտիչ

Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ո՛չ գիր, ո՛չ խաչ։ բուն-բացահայտիչ

Այդ ժխորից՝ մարդկանց ու անասունների կանչերից, ազատ էր Պասաժը։ բուն-բացահայտիչ

Ահա երևաց ինքը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը։ բուն-բացահայտիչ

Ո՞ւր էիր երեկ՝ ամբողջ օրը։ մասնավոր- պարագայական  

Դիմացը՝ փողոցում էլեկտրական խոշոր լամպ կար։  մասնավոր- պարագայական  

Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։  մասնավոր- պարագայական  

Ձեռքով նշան էր անում՝ դեպի ներքև դեպի գետի արմուկը։ մասնավոր- պարագայական  

Ներքևը՝ ձորում, թառել են մի քանի տներ։  մասնավոր- պարագայական  

Posted in Հայոց լեզու 9

Հատկացուցիչ

Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Posted in Հայոց լեզու 9

Ենթակա

Նախադասության գլխավոր անդամներ, ենթակա

Դուրս գրել ենթականները, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։

Լուսաբացի շողքը(գոյական) երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը(գոյական) զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա(դերանուն) տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը(գոյական) մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան(գոյական), թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը(գոյական) շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը— (գոյական) օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը(գոյական) թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան(գոյական) էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա— (դերանուն) ծիծաղում էր, երբ հորթը-(գոյական) դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ: