Posted in Գրականություն 8

Տասը պատվիրաններ

Առաջադրանքներ 

1. Մեկնաբանե՛ք պատվիրանները։ 
Պատվիրանների մարդկանց մասինեն, մարդկանց կյանքի, ազնվության , գնահատելու, նրանց կարևորության մասին են։

2. Ավելացրե՛ք տասնմեկերորդ պատվիրանը։ 
Մի վախեցիր քո կարծիքը արտահայտել։
Երբեք չամաչես սիրելու համար։

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն

Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները,  ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրլ, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ։

Միջին ուղեղ

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։ Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։

Եթե միջին ուղեղը չլինի,  մարդու աչքի ցանցենին չէր ձևավորվի: Նաև գորշ նյութի շերտը, որը ուղեղի ոտիկները բաժանում է երկու մասի՝ ծածկի և ոտիկների հիմքի, չէր լինի: Իսկ գորշ նյութը պարունակում է մելանին, որը պատասխանատում է մարդու աչքերի, մազերի գույնի համար: Միջին ուղեղով է անցում կենտրոնական խողովակը, որը  չորրորդ փորոքի խոռոչը կապում է երրորդ փորոքի հետ: