Posted in Ճամփորդություններ

Տավուշ  եռօրյա հայրենագիտական ճամփորդություն

Օր 1 (նոյեմբերի 18)
Մինչ գնալը առավոտյան մասնակցեցինք ուսումնական ժամերգությունը։Վերջացնելուց հետո շարժվեցինք դեպի Դիլիջանան։ Առաջին կանգառը Դիլիջանի ,,Այբ,, դպրոցն էր։ Դպրոցում ներկայացրեցինք կրթահամալիրը, մեր ամսագրերը, թիվիները և փոքրիկ վիկտորինա կազմակերպեցինք երրորդ դասարանի սովորողների հետ(Վիկտորինան կազմակերպել էր Գուրգեն Աբրահամյանը)։ Շրջեցինք նաև դպրոցի լաբորատորիաներում։ Հետո ընդմիջեցինք և շարջվեցինք դեպի Գոշ քաղաք։ Հաղթահարելով բարձունքը հասանք Գոշի լիճ։ Ճանապարհը երկար էր, սակայն գունավոր, գեղեցիկ և աշնանային տրամադրություններ էր ապահովում։ Հետո իջանք Գոշավանք՝ շրջեցինք այնտեղ, քննարկեցինք Մխիթար Գոշին և շարժվեցինք դեպի Իջևան։ Հասանք հյուրատուն։ Պատրաստեցինք ընթրիք, զրուցեցինք, քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները և խաղացինք մաֆիան։

Օր 2 (նոյեմբերի 19)

Առավոտյան վեր կացանք, լվացվեցինք, մարզվեցինք, նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Ծռվիզի վանական համալիր։ Վանքը հին էր, գեղեցիկ և գտնվում էր շատ խնամված և գեղեցիկ միջավայրում։ Հետո շարժվեցինք դեպի Մակարավանք: Վանքը շատ գեղեցիկ էր և յուրահատուկ, քանի որ կառուցված էր մի քանի շինություններից։ Նախքան վերադառնալը մենք տերևներով մի լավ խաղացինք նոր վերադարձանք։ Հյուրատանը ճաշեցինք, հանգստացանք և գնացինք երեկոյան Իջևանը վայելելու։ Շրջեցինք Իջևանի կենտրոնական փողոցով, գնացինք Իջևանի քանդակների սիմֆոնիա, նկարվեցինք և վերադարձանք հետ։ Ընթրեցինք և երեկոյան սկսեցինք խաղեր խաղալ։

Օր 3 (նոյեմբերի 20)
Առավոտյան լվացվեցինք, նախաճաշեցինք, հավաքեցինք իրերը, հանձնեցինք սենյակները և շարժվեցինք դեպի Երևան։Վերադառնալու ճանապարհին մտանք Դենդրոպարկ, գնացինք տեսնելու այն ծառը որը միակնե հայաստանում, իսկ ծառի անվանումն է Արջատխլենի։ Ճանապարհին մտանք Հաղարծին՝ խոսեցինք պատմության, ճարտարապետության մասին, նկարվեցինք, ընդմիջեցինք և քայլքով բարձրացանք դեպի Թաքնված ջրվեժ։ Նկարվեցինք, խոսեցինք, հիացանք գեղեցկությամբ հետո վերադարձանք Երևան։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1..Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:

Թափել — թափեցի, թափեցիր , թափեց , թափեցինք , թափեցիք, թափեցին
կապել — կապեցի , կապեցիր , կապեց , կապեցինք , կապեցիք , կապեցին
խաղացնել — խախացրի , խաղացրիր , խաղացրեց , խաղացրինք , խաղացրիք , խաղացրին

2.Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Տարբերությունը ժամանակաձևերն են և իմաստների տարբերությունը այն որ դեռ չի եղել, եղել է, կլինի լինում է ։

Բայի եղանակները

Սահմանական եղանակ

Անցյալ կատարյալ

Ըղձական եղանակ

Ենթադրական եղանակ

Հարկադրական եղանակ

Հրամայական եղանակ