Posted in Պատմություն 8

Նախագիծ

Նախագծի հղում

Ինչպես է առաջացել մարդկանց ազգանունները

Երբ մարդը ծնվում է, նրան անուն են տալիս, բայց ազգանունը ժառանգական է: Մեր անուններն ընտրում են մեր հայրերն ու մայրերը, նախնիները (նախապապերն ու պապերը) դարձել են այն մարդիկ, որոնցից առաջացել են ազգանունները։

Ազգանուն հայերեն բառը բացատրվում է որպես ազգի անուն : Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել , քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով ,  միմյանցից անջատ , բայց բոլորն իրար լավ ճանաչում էին : Իսկ եթե ստացվում էր այնպես , որ նույն բնակավայրում ապրում էին մի քանի Արամ , կամ Անահիտ , ապա նրանց միմյանցից զանազանում էին տարբեր կերպ , օրինակ ԳԱՌՆԻԿԻ ԹՈՌ ԱՐԱՄ, կամ գտնում էին նրանց բնութագրող հատկանիշներ ,օրինակ ԿԱՂ ՀՄԱՅԱԿ կամ ՀԱՄԵՍՏ ԱՆԱՀԻՏ:

 Քաղաքների առաջացման հետ մեկտեղ , երբ արհեստավորությունն առանձնացավ հողագործությունից , զարգացավ նաև առևտուրը և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը : Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն առաջացավ ազգանունների ստեղծման , քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ այսպես կոչված ածական անունների:

Իմ ազգանունի բացատրություն

Իմ ազգանունը Աղայան է։Իրականում շատ-շատերը երբ լսում են իմ ազգանունը մտածում են թե ես ինչ-որ կապ ունեմ Ղազարող Աղայանի հետ։ Բայց ոչ, ես ոչ մի կապ չունեմ նրա հետ։ Իմ ազգանունը եկել է իմ պապիկի պապիկից։ Նա եղել է մեծահարուստ և աղա։ Աղա լինելուց նա իրենց զգանունը փոխել է վերջում ավելացել է յան։ Այս իսկ պատճառով նա իր ազգանունը որոշել է դնել Աղայան։

Posted in Մաթեմատիկա և երևակայություն

Մաթեմատիկա առանց բանաձևի

1․Հետևյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16:

1) 6  2) 9  3) 12  4) 16

2. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը:

1) 10   2) 18   3) 19   4) այլ արժեք

3. Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը և վերադարձավ այդ օրվանից հաշված 39-

րդ օրը: Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը:

1) երկուշաբթի  2) չորեքշաբթի  3) շաբաթ  4) հինգշաբթի

4. Դպրոցի աշակերտական խորհրդի ընտրությունների ժամանակ Խաչիկը ստացավ

ձայների 30%-ը, Վաչիկը՝ 45%-ը, իսկ Հրաչիկը՝ 25%-ը: Քանի՞ հոգի մասնակցեց

ընտրություններին, եթե հայտնի է, որ Վաչիկը բոլոր ձայների կեսից 6 ձայն պակաս է

ստացել:

1)120  2) 80  3) 60  4) այլ արժեք

5. 1,2,3,4,…,98,99,100 թվերից քանի՞ հատն են 7-ով մեծ այդ ցուցակի որևէ թվից և 11-ով

փոքր այդ ցուցակի մեկ այլ թվից:

1)77  2) 82  3) 90  4) 92

6. Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպեանց:

1) 07:11  2) 10:43  3) 12:03  4) այլ պատասխան

7. Եթե ապրիլ ամսվա օրերից 12-ն անձրևոտ էին, ապա ապրիլյան օրերի քանի՞տոկոսն

է եղել ոչ անձրևային:

1) 18%  2) 60%  3) 40%  4) այլ պատասխան

8. 6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30

հավասար է 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցից ամենամեծը հավաար է

11)17 2)18 3) 21 4) այլ արժեք

9. Չինգաչունգ խաղալիս Կարենը ցույց տվեց հավասար քանակությամբ քար և մկրատ,

իսկ թուղթ ցույց տվեց ընդհանուրի 46%-ի չափով: Ընդհանուրի քանի՞ տոկոսի դեպքում

Կարենը չի ցուցադրել մկրատ:

1) 73%  2) 54%  3) 27%  4) այլ պատասխան

10. A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ այնպես , որ

AB=6սմ, BC=3սմ, CD=12սմ, DA=15սմ: Որքա՞ն է իրարից ամենահեռու երկու կետերի

հեռավորությունը:

1) 6սմ  2) 15սմ  3) 18սմ  4) 21սմ

Posted in Ֆիզիկա 8

Գալիլեյի մասին

ԳալիլեոԳալիլեյը (ամբողջական անունը Գալիլեո դի Վինչենցո Բոնայուտի դե Գալիլեյ (Galileo di Vincenzo Bonaiuti de’ Galilei))ծնվել է  1564 թ. փետրվարի 15- ին իտալական Պիզա քաղաքում սնանկացած ազնվականի՝ Վինչենցո Գալիլեի ընտանիքում: Վինչենցո Գալիլեյը երաժիշտ էր ու երաժշտության տեսաբան: 

Վինչենցո Գալիլեի և Ջուլիա Ամմաննատիի ընտանիքում մեծանում էին վեց երեխաներ, սակայն  նրանցից ողջ մնացին միայն չորսը:

Սկզբնական կրթությունը Գալիլեո Գալիլեյը ստացել է Վալլոմբրոզի մենաստանում:

1581 թ. 17 տարեկանում, Գալիլեյը հոր հորդորանքով ընդունվում է Պիզայի համալսարանը ուսումնասիրելու բժշկության արվեստը: Զուգահեռ հաճախում է նաև երկրաչափության դասընթացների (մինչ այդ նա բոլորովին ծանոթ չէր մաթեմատիկական գիտություններին): Մոտ երեք տարի հաճախում է համալսարան, որտեղ էլ ծանոթանում է Կոպերնիկոսի ուսմունքին:

Չկարողանալով վճարել հետագա ուսումը, Գալիլեյը վերադառնում է Պիզա: Մի շարք հետաքրքիր հայտնագործություններ կատարելով, նա  գրավում է քաղաքի մեծահարուստ ազնվականներից մեկի՝ մարկիզ Գվիդոբալդո դել Մոնտեի ուշադրությունը: Մարկիզը կիրթ մարդ լինելով, գնահատում է իր երիտասարդ համաքաղաքացու արտասովոր տաղանդը: Շուտով նա Գալիլեին ներկայացնում է տոսկանական հերցոգ Ֆերդինանդ Մեդիչիին, վճարովի գիտական աշխատանքի խնդրանքով:

1589 թ. Գալիլեյը վերադառնում է Պիզայի համալսարան արդեն մաթեմատիկայի պրոֆեսորի նշանակումով, սակայն չնչին՝ 60 սկուդո  աշխարավճարով, այն դեպքում, երբ բժշկության պրոֆեսորները վաստակում էին 2000 սկուդո: Այստեղ նա սկսում է իր ինքնուրույն հետազոտությունները մաթեմատիկայի և մեխանիկայի ասպարեզում:

1590 թ. Գալիլեյը գրում է «Շարժման մասին» տրակտատը:

1592 թ. Գալիլեյը նշանակում է ստանում Պադուայի հեղինակավոր համալսարանում, ուր դասավանդում է մեխանիկա, մաթեմատիկա և աստղագիտություն:

1592—1610 թթ. Գալիլեյն անց է կացնում Պադուայում: Այդ տարիները արգասաբեր էին նրա գիտական առաջընթացի համար: Շուտով նա դառնում է համալսարանի ամենաճանաչված և ուսանողների ամենասիրելի   պրոֆեսորը: Նա ստանում էր բազմաթիվ պատվերներ Վենետիկի կառավարությունից: Գալիլեյն ակտիվ նամակագրական կապի մեջ էր ժամանակի եվրոպական գիտնականների, այդ թվում նաև երիտասարդ Կեպլերի հետ:

Այդ ընթացքում Գալիլեյը գրում է «Մեխանիկա» տրակտատը, որը նույնիսկ թարգմանվում է ֆրանսերեն:

1608թվ. Գալիլեյը լսում է, որ Հոլանդիայում դիտակ է ստեղծվել, և հղանում է այն ժամանակների համար խիզախ մի միտք՝ այդպիսի դիտակով դիտել գիշերային երկինքը: Շուտով, Գալիլիյը նախագծում և պատրաստում է գիտության պատմության մեջ առաջին երկու աստղադիտակները: Նրանք դեռեվս անկատար էին, փոքրը խոշորացնում էր ընդամենը 3, իսկ մեծը՝ 32 անգամ: 1609թվ.աշնանը նա առաջին անգամ աստղադիտակն ուղղեց դեպի լուսին ու պարզորոշ տեսավ Երկրի արբանյակի մակերեվույթի անհարթությունները՝  «լեռներն» ու «հովիտները»: Աստղադիտակով նա տեսավ, որ Վեներա մոլորակը, Լուսնի նման, փոխում է իր տեսանելի ձեվը, կամ ինչպես ասում են՝ փուլերը: Դա կարելի էր բացատրել միայն նրանով, որ Վեներան պտտվում է ոչ թե երկրի, այլ Արեգակի շուրջը, ինչպես որ պնդում էր Նիկոլայ Կոպերնիկոսը: Արեգակի վրա Գալիլեյը նշմարեց մութ բծեր: Դրանց տեղափոխությունից ելնելով՝ գիտնականն ապացուցեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը: Գալիլեյի հայտնագործությունները Կոպեռնիկոսի ուսմունքի համոզիչ, փորձի օգնությամբ հիմնավորված ապացույցներ էին: