Posted in Մաթեմատիկա և երևակայություն

Մաթեմատիկա և երևակայություն

1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:

30

2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:

2400:8=300գ

6×300=1800գ

3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

3×11=33

4.  Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

Captionless Image

6+8+10=24

24-20=4

4:4=1

9×1=9

5. Հայկը երկու քույր ավելի ունի, քան եղբայր: Քույրերը եղբայրներից քանիսո՞վ են ավելի:

1

6. Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:

Ժամը 23։01

7.  Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:

51 տարեկան

8. Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ  արժե մեկ տետրը:

175 դրամ

9.  Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:

125 խորանարդ

10. Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով  ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:280 ծառ

Posted in Պատմություն 8

Պատմություն նոյեմբերի 6-10

Առաջադրանք 1

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը
  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները
  • Գյուլիստանի պայմանագիրը
  1. 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանը գտնվում էր Օսմանյան թուրքերի, Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանի, Հայուսիսային մի քանի գավառ էլ գտնվում էին Վրաստանի տիրապետության տակ: Արևելյան Հայաստանի հատվածում էին գտնվում Երևանի խանությունը, որը բաժանված էր 15 մահալի, որը ղեկավարում էր խանը, Ղարաբաղի խանությունը, որի կենտրենը Շուշին էր և բնակեցված էր մեծամասամբ հայերով, Գանձակի և Մախիջևանի խանությունները: Ռուսաստանը սկսեց իր նվաճողական քաղաքականությունը և 1801թ-ին նրա տիրապետության տակ անցավ Արևելավրացական թագավորությունը և դրա հետ մեկտեղ հայկական գավառները:
  2. 1804թ-ին Ռուսաստանը պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ: Մայիսին մտավ Գանձակի տարածք, բայց դիմադրության հանդիպելով նահանջեց Վրաստան: 1805-ին գրավեց Շիրակը և միացվեց Ռուսաստանի կազմին: 1808 ին հարձակվեցին Երևանի վրա, բայց չհաջողվեց գրավել Երևանի բերդը: 1812թ-ին Նապոլեոնը հարձակվեց Ռուսաստանի վրա և Ռուսաստանը զորքերը քաշեց Երևանի տարածքից: Պարսակաստանը սկսեց ամրապնդվել, սակայն Ֆրանսիային հաղթելուց հետո Ռուսաստանը նորից ուժերը կենտրոնացրեց դեպի Հայաստան: Թագաժառանգ Աբաս-Միրզան Մեղրիում ծանր պարտություն կրեց:
  3. Պարսկական կողմը 1813-ի հոկտեմբերի 12-ին ստիպված եղավ Արցախի Գյուլիստան գյուղում կնքել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը: Պարսկաստանը հրաժարվեց Գանձակից, Արցախից, Շիրակից, Անդրկովկասից, Արևելյան Վրաստանից: Բայց Երևանի և Նախիջևանի խանությունները մնացին Պարսկաստանի իշխանության տաԿ:
Posted in Ֆիզիկա 8

Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշում

Լաբ․ աշխ․

Շարժման ուսումնասիրում, արագացման որոշում

Չափել այն արագացումը որով շարժվում է գնդիկը թեք ճառով։ Համոզվել, որ գնդիկի շարժումը թեք ճոռով արագացող շարժում է։

Անհրաժեշտ նյութոր և սարքեր ՝
մետաղե ճոռ
պողպատե գնդիկ
վարկյանաչափ
պողպատե գլան
չափերիզ կամ քանոն
ամրակալան կցորթիցով և թաթիկով

Աշխատանքի ընթացքը՝
ամրակալին ամրացրեցինք կցորթիչը
կցորոիչին ամրացրեցինք թաթը
թաթից ամրացրեցինք ճոռը
գնչիկը ամրացրած ճոռի վերևից բացենք թողում թեք ճոռի վերևից երբ գնչիկը հարվածում է ճոռի տակ դրված մետաղիա գլանին նշում ենք t ժամանակում/։
Չափերիզով կամ քանոնով չափեցինք գնչիկի անցած S ճանապարհը։Գնչիկի արագացումը որշում եմ հետևյալ բանաձևով 2s : t2 : Փորձը կրկնեցինք 5-6 անգամ։ Փափման այդյունքը գրանցեցինք աղյուսակում։
Համոզվելու համար, որ թեք ճոռի վրայով գնդիկի շարժումը հավասարաչափ արագացող շարժում է, այսինքն a- արագացումը անփոփոխ է նույն փորձը կատարեցինք ճոռի կես ժանապարհի, քարորդ ճանապարհի վրա