Posted in Քիմիա 8

Քիմիա

Պատասխանել հարցերին `

1)քանի՞ գրամ է 0,5 մոլ կալցիումի օքսիդի զանգվածը:

նշված բանաձևի՝  m(CaO)=M(CaO)⋅n

M = (40 + 16) * 1/2 = 28գ

2)Հաշվենք կալցիումի օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը՝  Mr(CaO)=40+16=56,

 ուստի` M(CaO)= 56գ/մոլ

3)Հաշվենք 0,5 մոլ  կալցիումի օքսիդի զանգվածը

m(CaO)=56 գ/մոլ⋅0.5մոլ= 28գ

Posted in Գրականություն 8

Գրականություն

Աշնանային պոեզիա,  նշվածներից բացի, կարող եք այլ աշնանային բանաստեղծություններ ընտրել։ 

Ընթերցել բանաստեղծությունները, ընտրել երկուսը, վերլուծել՝ ուշադրություն դարձնելով նկարագրություններին, ոճին։ 

Աշնան առավոտի երգը

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

Այս բանաստեղծության մեջ ուզում է ներկայացնել, որ արդեն եղանակները ցրտել են հողը քամին վեր է բարձրավրել, արդեն արև է ուշ է դուրս գալիս, տխուր է և միայնակ։

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…

Այս բանաստեղծության մեջ ուզում է ներկայացնել , որ անտառներում արդեն տերևատափ է եղել արդեն ծառերը մերկացել են, անձրևներ , քամիներեն սկսել։ Ուզում է, որ արևը դուրս գա , տխուր է, միայնակ, անմխիթար վիճակում է,մահամերձ վիճակում։

Posted in Ճամփորդություններ

Նախապատրաստական աշխատանքներ

Ճամփորդության նախագիծը։

  • Ուսումնասիրել երթուղին, Google Map-ի օգնությամբ կազմել երթուղու քարտեզը։ 
  • Տեղեկություններ հավաքել երթուղու հայրենագիտական կանգառների վերաբերյալ

Հղում

  • Ընթերցել ընթերցանության նյութերը

Վանո Սիրադեղյան՝ Պարտուսի գերին
Վանո Սիրադեղյան՝ Սիրո տարիք

  • Պայմանավորվածությունների ձեռքբերում, ճշտում, կոնկրետ անելիքների ճշգրտում։ 

Կրթական փոխանակումներ

  • Այցելություն Դիլիջանի Այբ դպրոց, հեռախոսահամար՝ 094142411
  • Հանդիպում 6-8-րդ դասարանի սովորողների հետ, ,,Պատուհան ,, ամսագրի և TV-ների ներկայացում / Կարդում եմ TV, Ընկերներ TV, Միդլ TV
  • Հնարավոր համագործակցության քննարկում՝ տեսանյութերի պատրաստման, ամսագրի աշխատանքներում ստեղծագործական, թարգմանչական աշխատանքներով ընդգրկվելու ուղղությամբ։
Posted in Ճամփորդություններ

Տավուշի կանգառներ

Դիլիջանի մասին

Դիլիջան, նախկինում անվանվել է նաև Դելիջան, հանգստավայրային և առողջարանային բնակավայր (քաղաքային համայնք) Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոն Իջևանից 36 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Աղստև գետի ափին՝ ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա։ Բնակավայրը շրջապատված է Փոքր Կովկասի լեռնազանգվածներով, որի արդյունքում էլ տեղացիների կողմից հաճախ անվանվում է «Հայկական Շվեյցարիա» կամ «Փոքր Շվեյցարիա»։ Համարվում է Հայաստանի ամենանշանավոր հանգստավայրերից մեկը, որը անմիջականորեն հարում է «Դիլիջան ազգային պարկ» բնության հատուկ պահպանվող տարածքին։

Ըստ 2015 թվականի համապետական մարդահամարի տվյալների՝ Դիլիջան համայնքի բնակչությունը կազմում է 23,700 մարդ։ Բնակչությունը առավելապես միատարր է (ճնշող մեծամասնությունը հայերն են)։

Դիլիջանը նաև զբոսաշրջային կարևորագույն կենտրոն է։ Համայնքի կենտրոնում գտնվող Շարամբեյան փողոցը, որը համարվում է քաղաքի պատմական կենտրոնը, հայտնի է իր ինքնատիպ ճարտարապետությամբ, ինչպես նաև արհեստանոցներով, պատկերասրահներով ու թանգարաններով։ Քաղաքի շրջակայքում են գտնվում զբոսաշրջային նշանակություն ունեցող Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Գոշի լիճը և այլն։ Դիլիջանը նշանավորվում է նաև որպես արշավների, լեռնային հեծանվասպորտի և առողջարանային հանգստի կենտրոն։

Հայաստանի Կառավարությունը ծրագրում է Դիլիջանը դարձնել տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը։ 2013 թվականից այստեղ է գործում Հայաստանի կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը։ Համայնքում է գտնվում Հայաստանի և տարածաշրջանի ամենանշանավոր միջազգային կրթական հաստատություններից մեկը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը։ 2016 թվականից ի վեր Դիլիջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկված է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում։

Ներկայումս Դիլիջանը համարվում է Հայաստանի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը։

Գոշավանքի մասին

Ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ վանքի առաջին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը Հաղարծինի վանահայր Խաչատուր Տարոնացին Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի։

Կարդալ ավելին: Տավուշի կանգառներ Կարդալ ավելին: Տավուշի կանգառներ Կարդալ ավելին: Տավուշի կանգառներ Կարդալ ավելին: Տավուշի կանգառներ Կարդալ ավելին: Տավուշի կանգառներ

1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»։ Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է։ Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև 1241 թվականը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը։ 1254 թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին։

Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն։ Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները։ Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը։

13-րդ դարում Գոշավանքը ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, վարելահողեր, անտառներ, ջրաղացներ, դրամ, գրքեր և այլն։ 1242–1250 թվականներին Զաքարյան իշխաններն իրենց սեփականություն հանդիսացող Գոշավանքը, կալվածքներով հանդերձ, 40 հազար դուկատով վաճառել են Կարինից Արևելյան Հայաստան տեղափոխված ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ պարոն Ումեկին, որի ժառանգները մինչև 14-րդ դասի կեսը տիրել են վանքին։ 1260 թվականին Գոշավանքը ազատվել է եկեղեցական տուրքից։ 1291 թվականին վարդապետ Դասապետը և նրա եղբայր Կարապետը, ձեռամբ ճարտարապետներ Զաքիոսի ու Գրիգորի, գրատան փայտե ծածկը փոխարինել են երկու զույգ խաչվող կամարներ ունեցող համակարգով։ Նրանք որպես երկրորդ հարկ կառուցել են Ս. Հրեշտակապետաց խաչաձև հատակագծով եկեղեցին և նրա վրա՝ սյունազարդ զանգաշտարակ (չի պահպանվել)։ Վանքի գրատուն-եկեղեցի-զանգակատունն օրինակ է ծառայել 14-րդ դարի հայկական երկհարկ եկեղեցիների համար։

Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հարավային խաչքարը 1935 թվականին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Հյուսիսային կողմի՝ տեղում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, 1291 թվականին կանգնեցրել է Սարգիս վարդապետը։ 13-րդ դարի վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարըսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին։

14–16-րդ դարերում Գոշավանքում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել 17-րդ դարում։ 19-րդ դարի վերջին վանքը դադարել է գործել։

1890-ական թվականներին Սմբատ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին։ 1937 թվականին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թվականին՝ Ս. Գրիգոր եկեղեցին, 1957–1966 թվականներին՝ Ս. Գևորգ և Ս. Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը։ 1958 թվականին Մխիթար Գոշի դամբարանի մոտ նրան նվիրված հուշակոթող է կանգնեցվել, 1972 թվականին բացվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թվականին՝ բարեկարգվել վանքի տարածքը։

Իջևանի մասին

Իջևանի տեսարժան վայրերից են կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին (Դենդրոպարկը), Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը և այլն։ Յուրաքանչյուր տարի Իջևանում տեղի է ունեցել ճարտարապետների միջազգային գիտաժողով, որի արդյունքում ստեղծված գործերը տեղադրված են կենտրոնական զբոսայգում։

Իջևանի տարածաշրջանը հայտնի է նաև իր պատմաճարտարապետական կոթողներով, որոնցից ամենահայտնին Մակարավանքն է։ Այն կառուցվել է 10-13-րդ դարերում, գտնվում է Աչաջուր գյուղի մոտ՝ Իջևանից 10 կմ հեռավորության վրա։ Տարածքի լեռներում բազմաթիվ են քարանձավները (Լաստիվեր՝ գյուղ Ենոքավան 3 կմ)։

Իջևանը հարմարավետ վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այստեղ կարելի է կազմակերպել ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ։

Պատմամշակութային կառույցներ

Հին Քարվանսարան գտնվում էր ներկայիս Իջևան քաղաքից 10 կմ հարավ՝ Աղստևի ձախ ափին։ Քաղաքի արևմտյան մասում է գտնվում 13-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին։

Մակարավանք

Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում է Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։

Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 24 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։

Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդկազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը։ Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։

Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում։ Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։

Տարիներ առաջ Մակարավանք գնալը դժվար էր։ Իսկ այժմ, Աչաջուր գյուղից նորակառույց ու ասֆալտապատ ճանապարհով կարճ ժամանակում կարելի է հասնել այնտեղ։

Հայկական ՍՍՀ, Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը և պետշինի համապատասխան մասնագետները ուսումնասիրել, պեղել և բարեկարգել են հուշարձանախմբի տարածքը։ Հայտնաբերվել և հաշվառման են ենթարկվել շրջակայքում ցրված ու հողի շերտով ծածկված սրբատաշ քարերը, զարդաքանդակները, վիմագիր արձանագրություններն ու խաչքարերը։ Դրանց մեծ մասն արդեն վերջնական հանգրվանել են իրենց նախկին տեղերում։

Աչաջուր գյուղի շրջակայքում Մակարավանքի համալիրից բացի կան նյութական մշակույթի նաև ուրիշ հուշարձաններ։ Հին Աչաջուր և Պիպիս գյուղատեղերում պահպանվել են Սբ. Հովհաննես և Նահատակ եկեղեցիները, օժանդակ կառույցների ավերակները, խոյակները, խաչքարերը և ընդարձակ գերեզմանոցները։ Ուշագրավ է Սբ. Հովհաննես եկեղեցու մոտ գտնվող բուսական և երկրաչափական հոյակապ զարդանախշերով կերտված խաչքարը։

Ավանդություն

Գտնվում է Աչաջուր գյուղի արևմտյան կողմում։ Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում։ Կառուցումից հետո նա վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։

Հաղարծին

Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։

Պատմություն

Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է մեզ հասել Կիրակոս Գանձակեցինի կողմից։ Վանքը ծաղկունք է ապրել 12-րդ դարի վերջին — 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հայոց թագավոր Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ — Բագրատունիների թագավորություն (ծն.  850  — մահացել է՝914 թվականի հունվարի 7-ին  Երնջակ բերդ, թաղվել է՝ Հաղարծին վանական համալիրում։

Կարդալ ավելին: Տավուշի կանգառներ
Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու դասարանական աշխատանք

1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ- ծաղկել, քար — քարանալ, անուն — անվանել, քարոզ — քարոզել, ձև — ձևել:
Բ. Մեծ — մեծանալ, բարձր — բարձրանալ, կարմիր — կարմրել, տափակ — տափակել, սուր — սրել:
Գ. Ոչինչ — ոչնչանել, բոլոր — բոլորել, նույն — նույնանալ, ամբողջ- ամբողջանալ:
Դ. Կրկին — կնկնել, արագ- արագանալ, դանդաղ — դանդաղել, հաճախ — հաճախել:
Ե. Վա՜յ, մկըկալ, տը՜զզ-տզզալ, թրը՛խկ-թրխկալ:

2. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր: 

Վերադառնալ , վերակառոուցել, վերանայել , արտագրել

3. Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

Ա խմբի բայերը կազմված են մեկ արմատնեիրց:
Բ խմբի բայերը երկու արմատներից:
Գ խմբի բայերը առանձին

4. Տրված բայնրի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

հագենալ — հագեցել է – են-ը դառնում է եց:

Հեռանալ-հեռացել է- նա-ն դառնում է եց
մոտենալ-մոտեցել է-նա-ն դառնում է եց
 դալկանալ-դալկացել է-նա-ն դառնում է աց
ամրանալ-ամրացել է-նա-ն դառնում է եց
գտնել-գտել է- ն-ն ոչնչանում է
տեսնել-տեսել է-ն-ն ոչնչանում է
թռչել, փախչել, հասցնել, մեծացնել:

5. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի  մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):

կպչել- կպել է, հաչել — հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել- հանել է
վանել-վանել է
բարձրանալ-բարձրացրել է
մանկանալ-մանկացել է
հենել-հենել է
վախենալ-վախեցել է
մեռնել-մեռել է
բռնել-բռնել է
թռչել-թռել է
խաչել-խաչել է
հառաչել-հառաչել է