Posted in Անգլերեն 8

My way as a Sebastian


Hi, I’m Marie. I transferred to this school from the 4th grade. I came to this school from Dilijan. I moved this school because our family moved to Yerevan. I came to Middle School from Eastern School. When I first came to this school, I was very happy. I was very happy because the children here are so smart, friendly and careful. I was so impressed when I first came, everything was amazing, especially the teachers․ The fact that the teachers do not burden the children with homework is also wonderful here․ The fact that the teachers do not burden the children with homework is also wonderful here

Posted in Տեխնոլոգիա 8

Անվանական մրցանակներ 2022․ Ինքնաառաջադրման հայտ․ Չրարտադրություն

Ողջո՛ւյն։ Ես Մարի Աղայանն եմ եմ։ Սովորում եմ ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, Միջին դպրոցի 8-րդ դասարանում։
Ինքնառաջադրվում եմ ,,Վարպետ Պետո,, անվանական մրցանակի հայտին։

,,Վարպետ Պետո,, անվանական մրցանակին ներկայացնում ենք ,,Ծիրանից ամեն ինչ,, նախագիծը։

Մասնակիցներ՝ Հայկ Աղլամազյան, Մարի Աղայան

Ժամանակահատվածը՝ հունիսի 13-հուլիսի 17

Հայկ Աղլամազյանի ամփոփումը

Իմ ամփոփումը

Մեր տպավորությունները՝

Մարի Աղայան՝ Ամեն ինչ անցավ շատ հիանալի։ Արդյունքում ես և Հայկը նունպես օգտվեցինք մեր պատրաստացիծ։ Նաև շատ ուրախ եմ, որ կարողանում եմ օգնել իմ դպրոցին։ Նաև շատ ուրախ եմ այն հարցում, որ այն երեխաները ովքեր օգտվում են դպրոցի խոհանոցից համտեսում են իմ և իմ ընկերոջ պատրատածը։ Նախագծի շնորհիվ ես ունեցա նոր հմտություններ խոհանոցում, օգնեցի իմ դպրոցին, սովորեցի ինչպես համեղ, հեշտ և արագ ձևով պատրաստել չիր, մուրաբա, թթու լավաշ և հյութ։ Ուրախ կլինեմ ևս մեկ անգամ մասնակցել նման աշխատանքի։

Հայկ Աղլամազյան՝ Շատ տպավորված եմ, քանի որ կարողացա մասնակցել նման հիանալի աշխատանքին և իմ ներդրումն ունենալ այս հսկա աշխատանքի մեջ։ Նախագիծն ինձ տվեց այն, որ ես ավելի շատ սկսեցի սիրել և պատրաստել խոհանոցում, հպարտանում եմ մեզնով, երբ մարդիկ, մեր պատրաստածը ուտելուց գովում են և ասում, որ շատ համեղ է։ Ամենաշատը տպավորված եմ չրի արդյունքից, քանի որ միակ բանն էր մեր պատրաստացիծ, որ մինչև հիմա սովորողներն, ծնողներն, դասավանդողներն ու հյուրերն ուտում են և հինաում համից

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու տնային աշխատանք

1․ Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Պարզ — մեծ, ուժեղ, խոշոր, սիրելի, համեստ։
Ածանցավոր — առևտրական, հոդային։
Բարդ — ալեծուփ, հոտավետ․ հորդառատ․ ոսկեհուռ, ահեղամռունչ, մարդամոտ։
Բարդ ածանցավոր — միջմոլորակային։

2․ Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ  ոչ թե ուն, այլ  յուն ածանցով են կազմվել:
Օրինակ`
Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:

Քաղցրահնչյուն մեղեդի -քաղցր հնչյունով մեղեդի
Քնքշաշրշյուն զգեստ — քնքուշ շրշյունով զգեստ
Բարեհնչյուն ձայն — բարի հնչյունով ձայն
Դառնահնչյուն ոռնոց — դառը հնչյունով ոռնոց։

3․ Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ամուր ու անսասան, երկճյուդ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեգու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հագար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

Չնայած պարսից աշխարհակալ արքա Դարեհը ամուր ու անսասան տերություն էր ստեղծել, բայց վստահ   չէր` երախտագետ սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա անկրկնելի ու հավիտենական հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա ինքնատիպ հուշարձանի համար տեղ ընտրեց:
Քերմանշահի բեհիսթունյան հովտում ձգվում է մի երկճյուղ լեռնաշղթա, որի ուղղաբերձ գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող նեղ ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` բնական ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի եզակի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հագար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի հարթ մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է եռալեզու արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի լավագույն գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

Կարդա՛
Ածականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Այլ խոսքի մասերից ածականներ են կազմվում ածականակերտ ածանցների կամ բառաբարդման միջոցով: Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ` դրական, բաղդատական և գերադրական: Տեղին և ճիշտ գործածված ածականները հարստացնում և ոճավորում են խոսքը:

Posted in Տեխնոլոգիա 8

Ծիրանից հյութ

Ծիրանից հյութ
2022 թվականի ամռանը ես և իմ ընկեր Հայկը մասնակցուցյուն ունեցանք արտադրական ուսուցմանը։ Այնտեղ մենք պատրաստեցինք ծիրանի հյութ մոտավորապես 50կգ –ից:
Հյութը պատրաստեցինք հետևյալ կերպ՝ եռացրեցինք ծիրանը բլենդեռով հարեցինք, առանձնացրեցինք թույլ զանգվածը ։ Արդյունքը ևս մեկ անգամ եռացրեցինք, իսկ վերջում ստացանք հիանալի աշխատանք։

Posted in Տեխնոլոգիա 8

Ծիրանից մուրաբա

Ծիրանից մուրաբա
2022 թվականի ամռանը ես և իմ ընկեր Հայկը մասնակցուցյուն ունեցանք արտադրական ուսուցմանը։ Արտեղ պատրաստեցինք մոտ 50 կգ ծիրանից՝ մուրաբա։ Մուրաբան պատրաստեցինք հետևյալ կերպ՝ եռացրեցինք, ավելացրեցինք շաքարավազ և ջուր, իսկ հետո ավելացրեցինք լիմոնի կտորներ։ Վերջում առանձնացրեցինք հյութը և դրեցինք բանկաների մեջ։Աշխատանքը հետաքրքիր անցավ և բավական ուրախացանք

Posted in Տեխնոլոգիա 8

Ծիրանից թթու լավաշ

Ծիրանից թթու լավաշ

2022  թվականի ամռանը ես և իմ ընկեր Հայկը մասնակցուցյուն ունեցանք արտադրական ուսուցմանը։ Դպրոցը ամռանը ստացել է մոտավորապես 50 կգ ծիրանից։ Որից մենք  պատրաստեցինք թթու լավաշ։ Աշխատանքի ընթացքը հետաքրքիր էր։ Մենք ծիրանը եռացրեցինք՝ շաքարավազով և ջրով, հետո լխճեցինք , դրեցինք սննդաթաղանթիև սկուտեղի վրա։ Իսկ վերջում բարձրացրեցինք չրանոց, որպեսզի չորանա։ Վերջում, որպես պարգևատրում մենք վերցրեցինք մի թթու լավաշ։ Եվ նշեմ, որ թթու լավաշը շատ համեղ էր, որովհետև այն մենք էինք պատրաստել և ամենակարևորը առանց հավելումների։

Posted in Տեխնոլոգիա 8

Ծիրանից չիր

Ծիրանից չիր

2022 թվականի ամռանը ես և իմ ընկեր Հայկը մասնակցություն ունեցանք արտադրական ուսուցմանը։ Դպրոցը ամռանը ստացել է մոտավորապես 350կգ ծիրան։ Ծիրանից մենք պատրաստեցինք չիր։ Ընթանցը շատ հեշտ էր, քանի որ բացում էինք հանում կուտը, և շարում ցանցին նաև ասեմ, որ մենք պատրասում էինք առանց հավելումների։ Հետո տեղափոխեցինք Ջերմոց, որտեղ պետք է ստանայինք չիր։  Շաբաթվա ընթանցքում մի քանի անգամ ստուգում էինք ծիրանները, որպիսի չփչանան։Մենք այնքան սիրով և սիրով էինք պատրաստում ամեն ինչ։ Նաև այդ ընթացքում մեզ համար պատրաստել էինք թխվածք։

Posted in Քիմիա 8

Քիմիա գիտելիքների ստուգում

Պարբերական համակարգում ո՞ր տարրն է նշանակվում Zr-ով.

Կապար ։Ցիրկոնիում։ Ֆրանսիում ։ Ցինկ

Այս տարրը իր անվանումը ստացել է «Ճառագայթավոր» բառից.

Հելիում։ Քսենոն։ Ռադիում։ Նեոն

Ամենաթեթև գազը.

Ջրածին։ Մեթան։ Ազոտ։ Թթվածին

Մետաղ, առանց որի չի կարող առաջանալ քլորոֆիլը.

Կալիում։ Կալցիում։ Նատրիում։ Մագնեզիում

Բյուրեղահիդրատները՝ պիինդ նյութեր են, որոնք…

Ռեակցիայի մեջ են մտնում ջրի հետ ։

Չեն լուծվում ջրում ։

Լուծվում են ջրում Պարունակում են կապված ջուր

Որքա՞ն է երկաթի (Fe) վալենտականությունը.

III, VIII, IV, VIII, III

Տիեզերքի ամենատարածված քիմիական տարրը.

Ածխածին։ Ջրածին, ։թթվածին

Ո՞ր գազն է սովորական պայմաններում օդից ծանր.

Ջրածին։ Շմոլ։ Ածխաթթու

Ո՞րն է աշխարհի ամենամեծ մոլեկուլը: Այն պարունակում է տասը միլիարդ ատոմ.

NO2։ Մարդու ԴՆԹ։ Սպիրտ

Ո՞րն է կերակրի աղի բանաձևը.

H2O։ NaCl։ CaCO3

Տարրի ատոմների այլ ատոմների հետ միավորվելու ունակության թվային բնութագիրը…

Վալենտականություն։ Ինդեքս։ Ավոգադրոյի թիվ

Ջուրը, որը չի պարունակում լուծված աղեր, կոչվում է…

Թորած։ Ծորակի ջուր։ Հանքային

Մետաղ, որն այրվում է սառը ջրում.

Կալցիում։ Ռենիում։ Կալիում։ Մագնեզիում

Posted in Պատմություն 8

Պատմություն հոկտեմբերի 17-23

Առաջադրանք 1.

Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին/պատմել 20-25/ 

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը
  • Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը
  • Անգլիական հանրապետությունում (1649-1653) պետական իշխանությունը ինդեպենդենտների ձեռքումն էր, որոնք հետզհետե անցնելով բուրժուական ռեակցիայի դիրքերը, շարունակեցին իրենց նախորդների՝ պրեսբիտերների հակադեմոկրատական քաղաքականությունը։ Այս հողի վրա տեղի ունեցավ վերջնական խզում ինդեպենդենտների և ժող. զանգվածների միջև։ Հանրապետական կառավարությունը դաժանորեն ճնշեց լևելերների և դիգերների հեղափոխական ելույթները և ապստամբությունները (1649-1650)։ Հանրապետության համար կործանարար էր նաև կառավարության նվաճողական արտաքին քաղաքականությունը 1649-1650 թվականներին անգլիական բանակը չտեսնված վայրագությամբ ճնշեց դեռ 1641 թվականին ծագած իռլանդական ազգային ապստամբությունը։ Իռլանդիան 1652 թվականին միացվեց Անգլիային։ 1650-1652 թվականներին Կրոմվելը հնազանդեցրեց և Անգլիային միացրեց Շոտլանդիան; Հանրապետական կառավարության վերասերումը մեկուսացրեց նրան ժողովրդից, կանխորոշեց նրա անկումը և հող նախապատրաստեց բացահայտ բուրժուական դիկտատուրայի հաստատման համար 1653 թվականին Կրոմվելը ցրեց Երկարատև պառլամենտը և նրան հաջորդած անհնազանդ Փոքր կամ Բերբոնյան պառլամենտը։ 1653 թվականի դեկտեմբերի 16-ին Կրոմվելի և բանակի Խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրեց հանրապետությունը և հաստատեց հակաժողովրդական ռազմական դիկտատուրա՝ Օլիվեր Կրոմվելի պրոտեկտորատի ձևով
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում

Համադաշնության վերաբերյալ հոդվածներից դժգոհ՝ Վաշինգտոնն ընտրվել է Սահմանադիր ժողովի նախագահ, որը 1787 թվականին մշակել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։ 1789 թվականին Ջորջ Վաշինգտոնը միաձայն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։ 1792 թվականին նրան վերընտրել են այդ բարձրագույն պաշտոնում։ Լինելով պետության առաջնորդ՝ աջակցել է Միության ամրապնդմանը, սահմանադրության սկզբունքները կյանքի կոչելուն ու ԱՄՆ-ի մայրաքաղաքի կառուցմանը։ Զբաղվել է իշխանության կենտրոնական մարմինների ու կառավարման համակարգի ձևավորմամբ, ստեղծել նախագահական սահմանակարգի նախադեպերը, խրախուսել տնտեսության զարգացումը։ Վաշինգտոնը սերտ հարաբերություններ է պահպանել Կոնգրեսի հետ։ 1794 թվականին ճնշել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին ապստամբությունը պետական իշխանության դեմ։ Արտաքին քաղաքականության մեջ նա խուսափում էր եվրոպական երկրների գործերին միջամտելուց։ Հրաժարվել է նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել երրորդ անգամ, չնայած շարունակում էր հսկայական ժողովրդականություն վայելել, և ժամանակի քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունը համոզում էր նրան՝ վերընտրվել հանուն պետության և ազգի շահերի։ Հեռանալուց առաջ ազգին դիմել է հրաժեշտի ուղերձով։
Թողնելով նախագահի աթոռը՝ Վաշինգտոնը հաստատվել է Մաունթ Վեռնոնում, հաճախ այցելել կառուցվող մայրաքաղաքը։ Կոնգրեսը Վաշինգտոնին շնորհել է Հայրենյաց Հիմնադիր Հոր տիտղոսը։ Ֆրանսիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ՝ 1798 թվականի ամռանը խորհրդանշական կերպով նշանակվել է բանակի գլխավոր հրամանատար։ 1799 թվականի դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Վաշինգտոնը մահացել է։ Նրան թաղել են դեկտեմբերի 18-ին Մաունթ Վեռոնում։