Posted in Պատմություն 8

Պատմություն նոյեմբերի 6-10

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները:/գրավոր/

Սկիզբ. 1826 թ. հուլիսին Աբաս– Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ ։ Սկսվեց ռուս–պարսկական նոր պատերազմ ։ Ընթացք.Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը ։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության ։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար: Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ ։ Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության ։ Իսկ 1826 թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը ։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց ։ Ավարտ. Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի  մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս– Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից ։

Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը ։ 1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց ։ Արցախում և այլ վայրերում ևս կազմակերպվեցին կամավորական գումարտակներ՝ ազգային դրոշներով, հայ հրամանատարներով ։ Լոռի– Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկատները: Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում ։ Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ ։ 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը ։ Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ ։ Արդյունքը. Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը ։ Քանդվեցին հարավային պարիսպները: 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։ Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայության կողմից ։ Այն, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը ։

  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել:

Թուրքմենչայի պայմանագիրը շատ նման էր Գյուլիստանի պայմանագրին: Ես համաձայն եմ գրեթե բոլոր կետերի հետ, բոլոր կետերն էլ անհրաժեշտ էին հաշտությունը և բարեկամությունը հաստատելու համար: Օրինակ՝ կարծում եմ, որ շատ կարևոր կետ է այն կետը, որ երկու կողմերը կարող են ազատ նավարկել Կասպից ծովում և անհրաժեշտության դեպքում ստանալ օգնություն, կարծում եմ այս կետը նպաստում է և՛ երկրների տնտեսությանը, և՛բարեկամությանը : (նման կետ կար նաև Գյուլիստանի պայմանագրում):

  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/:

Ընթերցելով Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը կարող եմ ասել, որ նրանք շատ նման են, բայց Թուրքմենչայի պայմանագիրը ավելի լավ կետերով էր հարուստ: Օրինակ՝ Գյուլիստանի պայմանագրում կային կետեր, որոնք իմ կարծիքով ավելորդ էին, այսինքն դրանք կարող էին նպաստել պատերազմի նոր ընթացքին, իսկ Թուրքմենչայի պայմանագրում կարծում եմ չկար նման կետ: Շատ կետեր կային, որ և՛ կար Թուրքմենչայի պայմանագրում, և՛ Գյուլիստանի:

  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :
  1. 1826թ-ին Աբաս Միրզայի բանակը խախտեց պայմանագիրը և 60000 բանակով մտավ Արցախ: Պաշարեցին Շուցիի բերդը և 47 օր Ռուսական զորքերը տեղի բնակիչ հայերի հետ պաշտպանեցի Շուշիի բերդը: Երևանի խանն էլ իր զորքով մտավ Շիրակ, բայց տապալվեց Հայ զորավար Մադաթովի 2000 զորքի կողմից: Գանձակում էլ ռուսները հաջողության հասան: Դրանից ոգևորվելով՝ Թիֆլիսում հայերը կազմեցին 100 հոգանոց կամավորական ջոկատ, այլ վայրերում նույպես կազմավորվեցին ջոկատներ: 1827-ին ռուս գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ զորքերը սկասեցին հարձակում Երևանի վրա: Օշականի մոտ պարսիկները նորց պարտվեցին: Ռուսները գրավեցին Սարդարապատը, պաշարեցին Երևանի բերդը: 1827-ի հոկտեմբերի 1-ին մտան բերդ:
  2. 1827-ին մտան Թավրիզ, հետո Թեհրան ու շահը ստիպված հաշտություն խնդրեց: 1828-ի փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց պայմանագիր: Երևանը և Նախիջևանը անցան ռուսաստանին, Պարսկահայքը մնաց պարսիկներին: Պարսկական շատ շրջաններից հայերը վերաբնակվեցին Արևելյան Հայաստանում և 6 տարի ազատվեցին հարկերից, աղքատներին օգնեցին, որ տուն կառուցեն:
  3. 2 դեպքում էլ Ռուսաստանը ավելի շահեց, բայց հումանիզմի առումով Թուրքմենչայի պայմանագիրը ավելի հատկանշական էր, որովհետև մարդկանց հնարավորություն տվեցին ընտրել բնակության վայրը և օգնեցին տներ կառուցեր ու հարկերը չմուծել:
  4. Հայաստանը պատերազմների թատերաբեմ է եղել և մնում է միչև այժմ: Բոլոր երկրներն էլ ունեցել են պատմական դժվար շրջան, բայց դրանք ինչ որ մի օր վերջացել են ու սկսվել է ժողովրդի զարգացման ու ապահով ապրելու ժամանակաշրջանը: Իսկ Հաոց պատմությունը կարդալով և տեսնելով, թե ինչ է կատարվում հիմա, գլուխս պայթում է, ինչքա՞ն կարելի է անդադար բզկտել մի տարածք ու ժողովուրդ: Ե՞րբ է գալու մեր ապրելու ժամանակը վերջապես: