Posted in Պատմություն 8

Պատմություն նոյմբերի 21-28

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական պատերազմներ

1.Կարդալ , դուրս գրել ռուս-թուրքական պատերազմների ընդհանուր օրինաչափություններըЖ

Հայկական Մարզը: 1836թ.-ի եկեղացական կանոնադրությունը:

800px-Southeast_Europe_1812_map_en

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին

  • Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

Արևմտյան Հայաստանը օսմանյան տիրապետության տակ էր։ Այն բաժանված էր Էրզրումի, Վանի, Կարսի, Ալալցխայի և Սեբաստիայի նահանգների։ Կիլիկիայի տարածքը հիմնականում ընդգրկված էր Ադանայի և Մարաշի նահանգներում։ Հայ իշխանական տների շառավիղներն իրենց անկախ վիճակը պահպանում էին Սասունում, Մուշում, Մոկսում և Զեյթունում։

  • 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

19-րդ դարի առաջին կեսին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Ռուսական բանակները միաժամանակ ստիպված էին մարտեր մղել և՛ թուրքական և՛պարսկական զորքերի դեմ։ 1807թ. հունիսի 18-ին Ախուրյան գետի մոտ՝Փոքր Ղարաքիլիսա գյուղի ճակատամարտում նրանք պարտության մատնեցին թուրքական զորքերին։1812թ. մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքվեց հաշտություն, սակայն Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։