Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա

1․Ինչպե՞ս են որոշում առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժման արագությունը։

Առանց սկզբնական արագության (vo=0) հավասարաչափ արագացող շարժման արագությունը շարժումն սկսելուց t ժամանակ անց հավասար է այդ շարժման a արագացման և t ժամանակի արտադրյալին։

2․Ո՞րն է  հավասարաչափ շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի երկրաչափական իմաստը։

Մարմնի շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում հնարավոր է՝ մեծանա կամ փոքրանա նույն չափերով:

3․Բացատրել՝ ինչպե՞ս կարելի է  հավասարաչափ արագացող շարժման արագության գրաֆիկի միջոցով որոշել մարմնի անցած ճանապարհը։

Հավասարաչափ արագացող շարժման արագության գրաֆիկն ուղիղ գիծ է, որն անցնում է կոորդինատների սկզբնակետով: Շարժման արագության գրաֆիկը պատերվում է t-երի առանցքին զուգահեռ հատվածի տեսքով:

4․Գրել առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի բանաձևը։

s=at2/2

5Որ շարժումն են անվանում ազատ անկում

Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

6.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը

v=gt h=gt2/2

7.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագցմամբ:

8.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Հավասարաչափ շարժումը, որի դեպքում մարմնի շարժման հետագիծը շրջանագիծ է կոչվում է շրջանագծային հավասարաչափ շարժում։

9.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ

Մարմնի շաժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջագծին տարված շոշափողին։ Օրինակ՝ ժամացույցի սլաքների կետերի շարժումը․․․

10.Ինչ է պտտման պարբերությունը:

Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն:

11.Ինչ է պտտման հաճախությունը, և որն է նրա միավորը:

Պտտման հաճախություն կոչվում է կամայական ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների N թվի և պարբերության հակադարձ մեծությունն է:

12.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

T=t/N

13.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:

v=2πR/T    

Posted in Հայոց լեզու 8

Արձակուրդային աշխատանք

Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հոր և որդու զրույց է, մի անվերջ զրույց, որն ամեն օր ունենում են բոլոր ազգերի հայրերն ու որդիները:

Գրքի բովանդակությունը
Հայրը, որը գրող է, պատասխանում է որդու բոլոր հարցերին, հոգ է տանում որդու մասին, չի բարկանում, ոչինչ չի պարտադրում, այլ  արդեն 10 տարեկան որդու հետ զրուցում է ինչպես հավասարը հավասարի ու փորձում բացատրել կյանքի ամենաբարդ բաները ամենապարզ բառերով:

Իմ կարծիքը
Այս գիրքը ես կկարդամ երկրորդ անգամ։ Քանի որ ամեն անգամ երբ դու կարդում ես նրանց խոսակցուցյունը շատ հետաքրքիր է, ինչու չէ նաև ինչ որ մի իմաստուն բան պարունակող խոսքեր են, եվ չի միայն

Posted in Գրականություն 8

Գրականություն Մխիթար Սեբաստացի

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74

Առաջադրանքներ

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը՝ բառարանի օգնությամբ մեկնաբանելով։
Բաղդատել – Համեմատել

2. Համառոտ ներկայացրո՛ւ Սեբաստացու ընթերցանության ոճը, ձևը։ 

Մխիթար Սեբաստացին շատ էր սիրում գիրք կարդալ։ Նա ապրում էր գրքերի շնորհիվ։ Ազատ վայրկյան չէի կորցնում վերցնում էր գիրքը և սկսում կարդալ։ Նա տարված էր գրքերով, և մինչև գիրքը մինչև վերջ չկարդար, չէր կարող ասել, որ գիրքը լավը չէ։ Անհասկանալի բառերը փորձում էր իմաստորեն գլխի ընկնել և գրել տետրում, իսկ եթե կասկածում էր, հարցնում էր ծանոթ գիտնականներին։

3. Ներկայացրո՛ւ քո ընթերցանության ոճը/ 10  և  ավել նախադասություն/։ 

Ես կարդալ շատ -շատ եմ սիրում։ Կարդալը ամենալավ զբաղմունքն է ինձ համար։ Ունեմ խնդիր, որն ինձ համար ավելի բարդ է, քան որոշ բաներ։ Խնդիրն այն է, որ չեմ կարողանում ինձ մոտիվացնել, կան  շեղող լիքը բաներ։ Երևի թե  այդ խնդիրը միայն ինձ մոտ չէ։ Գիրքը կարդալն ու չկարդալը որոշում եմ գրքի վերնագրից։ Անհասկանի բառեր գրեթե չեն լինում, կամ կարող է լինել մեկ, երկու բառ։ Ամնաշատը սիրում եմ այն գրքերը, որոնք քիչ թե շատ կյանք են սովորեցնում, թեթև կարդացվող են և, իհարկե, հետաքրքիր։ Նաև նշեմ, որ այդքան էլ գրքասեր չեմ,բայց աշխատում եմ ինձ ներքաշել դրա մեջ։ Հարգում ու շատ-շատ եմ սիրում այն մարդկանց , ովքեր գրքերի մեծ սիրահար են, և եթե նրանք ինձնից մեծ են։ Դա էլ իր պատճառն ունի․ սիրում եմ, որովհետև ես նրանցից լիքը սովորելու բաներ ունեմ, և հիմնականում նրանք են իմ մեջ հետաքրություն առաջացնում ։

Հետազոտական աշխատանք