Posted in Աշխարհագրություն 8

Իտալիա

1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Իտալիան չորսը կողմից շրջապատված է Միջերկրական ծովով, դա մեծ առավելություն է: Իտալիայի հյուսիսային կողմում են գտնվում ցամաքային սահմանները, որոնք կապում են Իտալիային հարևան երկրների հետ: Բայց այդ հատվածում են գտնվում նաև Ալպերը: Լեռները խոչնդոտում են տնտեսության զարգացմանը, քանի որ դժվարանում է հարևան երկրների հետ համագործակցություն իրականացնելը: Բայց լեռերը նաև օգտակար են պատերազմներում, քանի որ կարող են պաշտպաել Իտալիան:

2. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

Իտալիան չունի շատ օգտակար հանածոներ, բայց այնտեղ կան շատ քիմիական հումքեր և տարբեր շինանյութեր: Կլիման միջերկրածովային է՝ ձմռանը տաք ու խոնավ է, իսկ ամռանը՝ շոգ ու չոր:

3. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Posted in Աշխարհագրություն 8

Հարավային Եվ


Դասի հղումը

1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

Հարավային Եվրոպայի համարյա բոլոր երկրները սահմանակից են ծովին: Հարավային Եվրոպան ընդգրկում է բազմաթիվ լեռներ, հրաբուխներ և կղզիներ, հաճախ լինում են երկրաշաժեր:

2. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը:

Հարավային Եվրոպայում լավ պայմաններ կան գյուղատնտեսության համար՝ կլիման, աշխարհագրական դիրքը և այլն: Ամռանը այնտեղ շատ շոգ չէ, իսկ ձմռանը շատ ցուրտ չէ: Նաև Հարավային Եվրոպայում են գտնվում տուրիզմի մեծ կենտրոններ՝ Իտալիան և Հունաստանը:

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները:

Հարավային Եվրոպա
Posted in Պատմություն 8

Հարցաթերթիկ 2

1․ Ներկայացրե՛ք Հայ-հռոմեական պատերազմների ժամանակագրությունը։
Ք․ ա․ 71թ․ Միհրդատ 4-ը պարտվեց Հռոմի դեմ պատերազմում և փախավ Հայաստան․
Ք․ ա․ 69թ․ գարնանը հռոմեական բանակը մտավ Հայաստան, իսկ հոկտեմբերին Տիգրանակերտի մոտ պատերազմում հաջողության հասավ․
Ք․ ա․ 68թ․ Արածանիի ճակատամարտում ջախջախեցին Հռոմեացիներին և դուրս շպրտեցին Հայաստանից։ Միհրդատը ազատագրեց Պոնտոսը Հայերի օգնությամբ․
Ք․ ա․ 68թ․ արևելք եկավ նոր հռոմեացի զորավար և դաշինք կնքեց Պարթրևստանի հետ․
Ք․ ա․ 66թ․ հռոմեացիները հաղթեցին Պոնտոսին, իսկ Պարթևները պարտվեցին Հայաստանին։ Հայաստանը Հռոմի հետ դաշինք կնքեց՝ հրաժարվեց Եփրատից, արևմուտքում նվաճումներից Պարթևներին տվեց իրենց հողերը։

2․ Նկարագրե՛ք Անի մայրաքաղաքը։
Անին հայտնի է, որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։

3․ Թվարկե´ք առաջին աշխարհամարտի գլխավոր և երկրորդական պատճառներն ու անմիջական ու երկարաժամկետ հետևանքները։
Գլխավոր պատճառը՝ 1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։

Երկրորդական պատճառը՝ գերմանական կայսրության ցանկությունն էր իշխել աշխարհում, որը հակասում էր շատ եվրոպական ժողովուրդների շահերին։

4․ Վերլուծե´ք ՀՀ քաղաքականությունը ԼՂՀ-ի հետ հարաբերություններում և դրա արդի հետևանքները։

Posted in Պատմություն 8

Պատմություն հոկտեմբերի 3-9-ը

1. Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:
ա. Առաջին շրջափուլ — XVII դարից մինչև XIX դարի կեսը
Սկզբնավորվեց և զարգացավ արդյունաբերական արտադրությունը, ձեռքի աշխատանքներն փոխարինվեցին մեքենաներով ու սարքավորումներով։

բ. Երկրորդ շրջափուլ — XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը
Ավարտվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։Հասարակական կյանքում մեծացավ տեխնիկայի և գիտության դերը։Զարգացած երկրներում գերիշխող դարձավ ծանր արդյունաբերությունը։Առաջացավ համաշխարհային միասնական շուկա։

գ. Հասարակական — քաղաքական գործընթացները:
Ավատատիրական հասարակական հարաբերություններին փոխարինելու էր գալիս ժողովրդավարությունը։ Սկսեց ձևավորվել քաղաքացիական հասարակությունը։ Հաճախակի դարձան հեղափոխությունները։ Նոր դարերին բնորոշ էր նաև ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը և ազգային պետությունների ստեղծումը։ Ազատ մրցակցության կապիտալստական հասարակությունը Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում հասնելով բարձր զարգացման, մտնում է մոնոպոլիստական կապիտալիզմի փուլը։ Այժմ արդեն տնտեսական զարգացումը որոշվում է ոչ թե առանձին ձեռնարկատերերի մրցակցությամբ, այլ արդյունաբերական և ֆինանսական միավորումների տնտեսական գործունեությամբ։ Մեծ չափերի հասան Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում։

2. Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը։
«Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: Այս սահմանման մեջ նշված հատկություններից որևէ մեկի կամ մի քանիսի բացակայությունը, սակայն, ամբողջովին չի ջնջում կամ բացառում ազգային պատկանելության իրավունքը, այլ տվյալ բանաձևման համապատասխան` այդ պատկանելության թերի լինելն է մատնանշում: Մակերեսային ընկալումով` ազգային պատկանելությունը կապվում է սոսկ էթնիկական ծագման հետ, սակայն այդ պատկանելությունն ամբողջական է դառնում միայն վերը թվարկված հատկությունների առկայությամբ:

Ժողովուրդ — 1. Երկրի՝ տերության բնակչությունը:
2. Որևէ ազգի բոլոր անհատների ամբողջությունը, ազգություն:
3. Տոհմատիրական հարաբերությունների քայքայումով պատմականորեն կազմավորված՝ մարդկանց կայուն ընդհանրություն, որը հիմնված է լեզվի, տերիտորիայի և տնտեսական ու մշակութային երևույթների զարգացող ընդհանրության վրա, դեռևս ազգ չդարձած մարդկանց հանրություն, էթնոս:
4. Երկրի բնակչության հիմնական՝ աշխատավորական զանգվածը (շահագործողական հասարակարգերում):
5. Մարդիկ, մարդկանց բազմություն:
6. Որևէ տեղի (գյուղի, շրջանի ևն) բնակչությունը, որպես համայնք:
7. Որևէ պետության հպատակների ամբողջությունը:
8. (եկեղեցական) Եկեղեցական համայնք, թեմի ծուխերի ամբողջությունը:
9. (գավառական) Ընտանիք, գերդաստան:

3. Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:
Հեղաշրջում — Կտրուկ փոփոխություն՝ բեկում՝ շրջադարձ որևէ բանի:
Գիտության հեղաշրջում: Գոյություն ունեցող հասարակական-քաղաքական կարգերի արմատական վերափոխում, հեղափոխություն:

4. Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:
Դրական․
1․ Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքնենաներով կամ սարքավորումներով։
2. Ավելացավ խոշոր քաղաքների թիվը։
3. Բարձրացավ բնակչության կենցաղային և կթական մակարդակը:
4. Մեծացավ գիտության և տեխնոլոգիայի դերը, ստեղծվեց շոքեմեքենա, շոքոնավ, շոգեքարշ։
5. Զարգացավ գյուղատնտեսությունը՝ ստեղծվեցին շարքացաններ, նոր սերմատեսակներ, որոնց արդյունքում համեմատաբար ավելի շատ բերք էր ստացվում: Զարգանում էր անասնապահությունը:

5. Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:
Արդյունաբերական զարգացման հետևանքով փոփոխություններ շատ եղան: Զարգացան երկրները, երկրներում վերացան դասային սահմանափակումները, այսինքն այլևս չէին բաժանում դասերի: Շատ էի ավելացել աշխատանքի վայրերը և մարդիկ անընդհատ աշխատում էին:

6. Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:
Արդյունաբերական հասարակությունը, գյուղերի գերբնակչությունը, տեխնիկական առաջնթացը և փոփոխությունները տրանսպորտում՝ նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը։ Փոփոխություններ բնականաբար շատ եղան, ավելացան աշխատատեղիները, մարդիկ ունեցան իրենց սեփական աշխատանքը, վայրից — վայր տեղափոխվելն այն ժամանակ խնդիր էր, իսկ հետո լուծվեց, ստեղծվեցին փոխադրամիջոցներ: Մեծ պահանջարկ ուներ գրամեքենան: Ստեղծվեցին օրաթերթեր, հանրային գրադարաններ և արդեն ամեն ինչ փոխվում և զարգանում էր:

7. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:
Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ, որովհետև մարդիկ սկսեցին մտածել, հնարել նոր գյուտեր: Մտածեցին, որ կարելի է ստեղծել նոր տեխնոլոգիաներ, մեքենաներ, որպեսզի կյանքը ավելի հեշտ և արագ լինի:

Posted in Անանուն բաժին

Փաստեր Հայաստանի մասին

1.Առաջին գինեգործների ազգ
Հնագետները պնդում են, որ 2011 թվականին Հայաստանում հայտնաբերել են գինեգործության աշխարհի հնագույն սարքը, որը գտնվում էր Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավում։

2.Քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը
Քրիստոնեությունը տարածվել է Հայոց թագավորությունում, որն այժմ դադարել է գոյություն ունենալ Հիսուսի մահից անմիջապես հետո, թեև որպես պետական ​​կրոն ընդունվել է միայն 4-րդ դարի սկզբին։ Սակայն Հայաստանը դա արեց մոլորակի բոլոր երկրներից առաջ։

  1. Հայաստանը եկեղեցիների երկիր է
    Հայաստանը հարուստ է կրոնական կենտրոններով՝ դարավոր վանքերից մինչև տաճարների ավերակներ։ Պատահական չէ, որ այն կոչվում է «եկեղեցիների երկիր»։ Անհնար է ասել, թե որ եկեղեցին է լավագույնը, սակայն հրատարակության սիրելի վանքը Տաթևի վանքն է. շշմեցնող շինություն անսովոր գեղեցիկ վայրում:

4.Շախմատը դպրոցական գրաֆիկի մաս է կազմում
Դրանով է բացատրվում այն ​​փաստը, որ հայերը շատ ուժեղ են շախմատում։ Խորհրդային Միությունից անկախություն ձեռք բերելուց հետո երկիրը սկսեց առաջատար լինել այս մարզաձևում. տղամարդկանց հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և մի քանի շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012), իսկ կանանց թիմը: դարձել է Եվրոպայի չեմպիոն (2003)։

5.Ցեղասպանության ժամանակ զոհվել է մեկուկես միլիոն հայ
1915 թվականին Օսմանյան կառավարությունը կազմակերպեց մեկուկես միլիոն հայերի համակարգված բնաջնջումը, որը կոչվում էր Հայոց ցեղասպանություն։ Թուրքիան, որը դարձավ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, սակայն 28 երկրների կառավարություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարությունները, ճանաչել են այն։

Աղբյուրը ՝

Posted in Հայոց լեզու 8

Որոշում կայացնելը բարդ չէ

Իրականում որոշում կայացնելը այդանել բարդ չէ։ Մենք չենք որ որոշում ենք, այլ մեր սիրտն է որ մեր ցանկությունները կամ մեր մտածածը կատարվում է։ Երբեմն մենք ընտրում ենք մեր մտածածի ուզածի հակարակ կողմը։ Բայց լինում են դեպքեր, որ մեր ընտրած հակարակ կողմը ավելի օգտակար է լինում քան մեր ուզածը կամ մտածածը։
Բայց կան ավելի բարդ ընտրություններ, որոնք դժվարեն և պահանջու են երկար մտածել, ոչ թե։ Շատ լուծումները պարզ են, և մարդիկ ընտրում են մի բան առանց երկար մտածելու: Մյուսներն ավելի բարդ են, և դժվար է միանգամից որոշել, քանի որ դրանից շատ կարևոր բան է կախված լինում: Եվ ինչքան երկար ենք հետաձգում մեր որոշումը, այնքան ավելի շատ ենք մտածում, ապրումների մեջ ընկնում և ավելի դժվար ենք ճիշտ ընտրություն կայացնում:
Երբեմն, երբ որոշումը շատ բարդ է, որոշ մարդիկ նախընտրում են ամեն ինչ թողնել բախտի քմահաճույքին և չվերցնել պատասխանատվություն իրենց վրա` ինչ կլինի, թո՛ղ լինի: Ի դեպ, որոշում ընդունելուց հրաժարվելը նույնպես որոշում է: