Posted in Պատմութուն 7

Պատմություն մայիսի 8-15-ը


Առաջադրանք 1

Հանրապետական կարգի ճգնաժամը

Նկարագրել Ք՚.ա. II-I դարերի ճգնաժամը:
Հայ ժողովրդի համառ դիմադրությունը Հռոմեական դրածոներին` օտարազգի արքաներին:
Ես ընտրել այս, որովհետև մ. թ. արշալույսը դարձավ Արտաշեսյան թագավորական տոհմի մայրամուտը: Եվ մի քանի տասնամյակ հարևան մեծ ու անկուշտ դրածոներն էին, որ ուզում էին լցնել Հայկական գահի դատարկությունը: Դրա մեջ մեծ եռանդ ունեին Հռոմեական տիրակալները, որոնց դավերով Հայաստանը կորցրել էր իր քաղաքական ու տնտեսական երբեմնի հզորությունը: Հայ ժողովուրդը չէր կարող մոռանալ կատարվածը, և պատահական չէր այն համառ դիմադրությունը, որ ցուցյ էր տրվում Հռոմի դրածոներին` ինչ տոհմի ու ազգության էլ նրանք պատկանէին:

Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս Սուլլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:

 Ք.ա. 123 թվականին և Ք.ա. 122֊ թվականին ընտրվելով ժողովրդական տրիբուն՝ Գայոսը վերականգնել է եղբոր ագրարային օրենքը, իրականացրել ժողովրդավարական այլ բարեփոխումներ։ Իր կողմն է գրավել հեծյալների դասը՝ նրանցից կազմված դատական հանձնաժողովներին իրավունք տալով դատելու պրովինցիաների կուսակալներին։ Ագրարային օրենսդրությունը իտալական դաշնակիցների վրա տարածելու համար Գայոսը առաջադրել է նրանց հռոմեական քաղաքացիության իրավունք շնորհող օրինագիծ, որը հարուցել է ծերակուտականների դիմադրությունը և հեծյալների ու պլեբեյության դժգոհությունը։ Զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Իրենց բարեփոխումներով Գրակքոս եղբայրները ձգտել են կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:
Գլադիատորներ  ստրուկներ Հին Հռոմում  որոնք վարժեցված էին ամֆիթատրոններում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ զինված մենամարտերի համար։ Գլադիատորների կռիվները, ըստ երևույթին, փոխ են առնվել էտրուսկներից և Հռոմում առաջին անգամ ցուցադրվել մ․ թ․ ա․ 264-ին։ Գլադիատորներին սովորեցրել են հատուկ դպրոցներում (Հռոմում, Կապուայում և այլուր)։ Գլադիատորների մենամարտերը կազմակերպվել են պլեբսին զվարճացնելու նպատակով (դադարեցվել են V դ․ սկզբին)։

Պատմիր Սպարտակի ապստամբության մասին

Մ․թ․ա․ 73-71 թվականներին փախստական ստրուկների ոչ մեծ խումբը, որ սկզբում կազմված էր մոտավորապես 78 փախստական գլադիատորներից, վերաճել է ավելի քան 120 հազարանոց համայնքի[4]՝ կազմված տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից, որոնք հարաբերականորեն անպատիժ կերպով տեղաշարժվում էին Իտալիայում մի քանի առաջնորդների գլխավորությամբ, որոնց թվում էր հայտնի գլադիատոր Սպարտակը։ Այդ խմբի՝ կռվելու ունակ տղամարդիկ կազմել են զարմանալիորեն արդյունավետ ռազմական ջոկատ, որը բազմիցս ցույց է տվել, որ կարող է դիմադրել հռոմեական ռազմական ուժերին՝ ինչպես տեղական պարեկախմբերին ու աշխարհազորայիններին, այնպես էլ կոնսուլի հրամանատարության տակ գործող հռոմեական լեգեոններին։ Պլուտարքոսն ստրուկների գործողությունները նկարագրել է որպես իրենց տերերից փախչելու և Գալլիայի տարածքով հեռանալու փորձ, այնինչ Ապպիանոսն ու Լուցիուս Աննեուս Ֆլորուսն ապստամբությունը ներկայացրել են որպես քաղաքացիական պատերազմ, որի ժամանակ ստրուկները ցանկացել են գրավել Հռոմը։


Առաջադրանք 2

Անցում պրինցիպատին

Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:

Հիմնավորել կամ հերքել «Առաջին եռապետության» անհրաժեշտությունը:

Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին՝ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պամպեոսի և Մարկոս Կրասոսի միջև կայացած համաձայնությամբ։ Նրանք միմյանց և կողմնակիցների միջև բաժանել են պետական պաշտոններն ու նահանգների կառավարումը, հենվել լեգիոնների ուժի, պոպուլյարների, հեծյալների և նոբիլիտետի աջակցության վրա։ Կազմալուծվել է մ.թ.ա. 53-ին՝ Կրասոսի մահից հետո և Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունների սրման հետևանքով։ Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43-ին և ունեցել պաշտոնական բնույթ։ Նրա կազմի մեջ մտել են Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։ Կազմալուծվել է մ.թ.ա. 36-ին։

Ներկայացնել Հուլիոս Կեսար բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը:

Օգտագործելով տարբեր լիազորությունների համակցությունն և չհանդիպելով բաց դիմադրության սենատում ու ժողովրդական ժողովում՝ Կեսարն անցկացրել է մի շարք բարեփոխումներ մ․թ․ա․ 49-44 թվականներին։ Դիկտատորի գործունեության մանրամասները հայտնի են հիմնականում Կայսրության ժամանակաշրջանի հեղինակների աշխատություններից, իսկ ժամանակակիցների վկայությունները շատ քիչ են։ Որպես կանոն, աղբյուրները չեն ճշտում, թե ինչպես է տեղի ունեցել այս կամ այն օրենքի ընդունումը, և որոշ բարեփոխումներ, որոնք ավանդաբար վերագրվում են Կեսարին, կարող էին անցկացված լինել նրա կողմնակիցների կողմից։ Դրանից բացի, միշտ չէ, որ հնարավոր է վերականգնել բարեփոխումների իրականացման բացարձակ ու հարաբերական ժամանակագրությունը. առաջին հերթին, աղբյուրներում սովորաբար չի նշվում օրենքի ընդունման ամսաթիվը, երկրորդ՝ տոմարի բարեփոխումը խառնաշփոթ է առաջացրել նախքան մ․թ․ա․ 45 թվականը տեղի ունեցած իրադարձությունների ամսաթվերում

Բնութագրել Գայոս Օկտավիանոսին, ներկայացնել նրա բարեփոխումները, հիմնավորել կարևորությունը:
https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1666

«Չի կարելի ճակատամարտ կամ պատերազմ սկսել, եթե վստահ չես, որ հաղթելու դեպքում ավելի շատ կշահես, քան կկորցնես պարտության ժամանակ»:

 Օգոստոս Օկտավիանոս

Ներկայացնել Մարկոս Անտոնիոսի գործունեությունը:

Հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43 թվականին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ 

Բացատրել

«Անցնել Ռուբիկոնը-անցնել քաղաք

«Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜-եկա պատերազմ արեցի

«Եվ դո՞ւ, Բրուտոս-և դու արձան