Posted in Մայրենի

Մայրենի տնային առաջադրանք

Տնային աշխատանք
Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի առաջին մասը: 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
փտիլ — չցացած
Պտուղ — Բույսերի ծաղկի սերմնարանից զարգացող գոյացություն
ճղներ —
ողորմություն — Մուրացկանին՝ աղքատին ևն տրվող բաժին՝ նվեր
ծակծկե —  շատ անգամ ծակել
գիտցող —

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:
Գյուլնազ տատը շատ խելացի էր և երեխայասեր ։

3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: 

Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։

Ես դուրս եմ գրել այս տողը որովհետև տողում շատ լավ միտք է ասում որ մարդնել կարող է բույսի նման լինել։

Posted in Մաթեմատիկա

Տասնորդական կոտորակներ

Առաջադրանքներ՝ 
1․Արդյո՞ք հետևյալ թիվը տասնորդական կոտորակ է՝ 7/100։ Այո

2․Կոտորակը գրիր տասնորդական կոտորակի տեսքով: 
5/20=*/100 
 5/20=25/100

3․Հետևյալ թվերից ո՞րն է համակարգային տասնորդական կոտորակը: Ընտրիր ճիշտ տարբերակը:

89/100
1/1000
1/7
89/7
7/10

4․Տրված թվերից որո՞նք են տասնորդական կոտորակները: Ընտրիր ճիշտ տարբերակները:

  • 11/10 7 5/11

  • 11/1000

  • 34/11

  • 34/100

  • 5․Ներքևի տասնորդական կոտորակը գրիր համակարգային տասնորդական կոտորակների միջոցով:

  •  22/100 22/100 11/100+11/100=22/100
  • 6․188/10 քանորդը գրիր անկանոն տասնորդական կոտորակի տեսքով: 188:10=188/10

    7․Չափման միավորները արտահայտիր տասնորդական կոտորակների տեսքով:

     1. 16 դմ 6 սմ = դմ 16 6/10d
     2. 5 կգ 55 գ = կգ 5 55/1000kg

    8․Կոտորակը գրիր տասնորդական կոտորակի տեսքով: 6/125= 48/1000

    Posted in Մայրենի

    Կուզեի լինել

    Կուզեի լինել

    Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. <<Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:  
    Հեղինակ՝ Ռուբինդրաթ ԹագորԱղբյուրը


    Հարցեր

    1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 

        մանրավաճառ- Մանր իրեր վաճառող
        բնավ-  բոլորովին
      պարտիզպան- պարտեզ մշակող
      պարտեզ-   այգի
    լապտեր- Լուսավորման ապակյա անոթ, որի մեջ դնում են լույսի աղբյուրը
        երերալ-Մեղմորեն այս ու այն կողմ շարժվել՝ տարուբերվել՝ տատանվել

    2. Ինչից էր դժգոհ տղան: Ո՞ր հատվածներից է դա երևում:
    3.Ինչի՞ց կարող էին դժգոհել, ի՞նչ կարող էին ցանկանալ

    • մանրավաճառը
    • պարտիզպանը
    • պահապանը
      Տղան կարողել դժգոհել մանրավաճալ գործից , իսկ կարող էր ցանկանալ պարտիզպան գործը

    4.Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը: 
    Վերնագիրը կարող եմ բացատրել, որ տղան մտածում էր իր ապագա աշխատանքի մասին։

    Posted in Մաթեմատիկա

    Մափեմատիկա

    925. Լուծե՛ք հավասարումը.

    ա)6 – x = 8 1/2

    x = 6 – 8 1/2 = -5/2

    բ)x – 11 3/5 = -20 4/5

    x = 11 3/5  + (-20 4/5) = -9 1/5

    գ)9/11 – x = 2 5/22

    x = 9/11 – 2 5/22 = -1 9/22

    դ)-6 ¼ + x = -10

    x = -10 – (-6 ¼) = -3 ¾

    ե)2 * (x – ½) = 4x = 2 ½

    զ)3 * (1/3 – x) = 2 2/3

    x = -5/9

    927. Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.

    ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19:

    x + 4 = 19

    x = 15

    բ) x թվից հանել են 10 և ստացել են 7:

    x – 10 = 7

    x = 17

    գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5:

    35 – x = 5

    X = 30

    դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25:

    11 + x = 25

    X = 14

    զ) 15-ից հանել են x թվի եռապատիկը և ստացել են 3:

    15 – 3x = 3

    X = 4

    928. Բավարարո՞ւմ է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.

    ա) x < 3, այո                 գ) x > 4, ոչ                 ե) 5x > 0,այո

    բ) 2x < 3 ,ոչ               դ) 3x > 4, այո           զ) 8 – x < 10:այո

    930. Տրված են -7 3/5 և -3 2/5 թվերը։ Դրանց գումարին ավելացրե՛ք 4 2/7 թվին հակադիր թիվը.
    -38/5 + (-17/5) = -38+(-17)/5= -55/5
    -55/5 + (-30/7) = -385+(-150)/35= -535/35= -107/7

    1. 1) Լուծե՛ք հավասարումը.
      ա) x – 832 = 174, = 1006
      բ) 1405 – x = 108, = 1297
      գ) x + 818 = 896, = 78
      դ) x – 303 = 27, = 330
      ե) 84 + x = 124, = 60
      զ) 2003 + x = 4561։ = 2558

    922. Լուծե՛ք հավասարումը.
    x-3/4=5/8
    5/8+3/4=11/8=1 3/8
    3/10-x=4/5
    3/10-4/5=-1/2
    x+10 2/9=11 5/9
    11 5/9-10 2/9=1 1/3

    923. Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.
    ա) x – 3 = 0
    Այո
    գ) x – 5 = 0
    Ոչ
    ե) 7 – x = 0
    Ոչ

    924. Ո՞ր հավասարումների արմատն է 1 թիվը.
    ա) 2 ⋅ x = 5
    Ոչ
    գ) x = 1
    Այո
    ե) 6 ⋅ x + 8 = 14
    Այո

    Posted in Մայրենի

    Գրաբար

    Գրաբար

    1. Սա առաջին եղեալ ի կանանցն Արտաշիսի` ծնանի նմա զԱրտաւազդ եւ զայլս բազումս:

    Աշխարհաբար

    Սա (Սաթենիկը) Արտաշեսի կանանց մեջ առաջինը դառնալով` (նրա համար) ծնում է Արտավազդին ուրիշ շատ զավակներ:

    2. Ոմանք ասեն եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. Զոր համարեցան կախարդել զսա կանանց զարմիցն Աժդահակայ. վասն որոյ զնոսա բազում չարչարեաց Արտաշէս: Եւ զայս նոյն երգիչքն յառասպելին ասեն այսպէս. եթէ

    Վիշապազունք գողացան զմանուկն Արտավազդ

    Եւ զդեւ փոխանակ եդին:

    Աշխարհաբար

    Ոմանք էլ ասում են, թե հենց սրա (Արտավազդի) ծնվելու ժամանակ մի պատահար է եղել, և կարծում են, թե Աժդահակի սերնդից կանայք նրան կախարդել են, որի պատճառով Արտաշեսը նրանց շատ չարչարեց: Այս նույն երգիչներն առասպելի մեջ այսպես են ասում…

    Բառարան

    վիշապազունք — վիշապազունները

    զմանուկն Արտավազդ — մանուկ Արտավազդին

    փոխանակ — այստեղ` փոխարեն

    եդին — դրին

    Հարցեր և առաջադրանքներ

    Ճիշտ կարդա զսա, զնոսա, զմանուկն և զդեւ բառերը:

    Ինչ կարող նշանակել վիշապազուն բառը(համեմատիր արքայազուն, իշխանազուն բառերի հետ):

    Posted in Մայրենի

    Մայրենի

    Հարցեր
    1. Բացատրի՛ր տրված բառերը:
    Խորհրդատու- Խորհուրդ տվող
    կորզել- խորամանկությամբ մի բան մեկից վերցնել ուրիշից
    հառել-երկարացնել
    հունար- շնորհք
    գահ- թագավորական աթոռ

    2.Բացատրիր տրված արտահայտությունները:
    Քթից բռնած ման ածել — Լիովին իրեն ենթարկել
    Խելքին մոտ բաներ չասել — խելացի բաներ ասել
    Գլուխդ ուսերիդ չի մնա — գլուխ կտել

    3.Քո կարծիքով որն է այս պատմության ասելիքը:
    Պատմության ասելիծը այն է, որ չի կարելի մարդում խաբել ով ուզում է դիմացդ լինել

    4. Բնութագրիր այս պատմության թագավորին:
    Այս պատմության մեջ թագավորը շատ միամիտեր։
    5. Ինչո՞ւ խաբեբային հաջողվեց խաբել թագավորին:
    Խաբեբային հաջողվել խաբել, որովհետեվ թագավորը մտածում էր որ ամեն պահին նա կկարողանա բռնցնել , բայց երբ նա մտածում էր դրա մասին խաբեբային հաջողվեց խաբել թագավորին:

    Posted in Մաթեմատիկա
    1. Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, ալյումինից և նիկելից, որոնք վերցված են 7:2:1 հարաբերությամբ: Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 570 կգ համաձուլվածք: 
      Պղինձ-399կգ
      Ալյումին-114կգ
      Նիկել-57գ

    2. Ուղղանկյան պարագիծը 70 սմ է: Ուղղանկյան երկարությունը հավասար է 30 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:  
    25սմ

    3. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով:

    70%

    4. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:
    8160 դրամ
    2%

    5. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո:
    595 դրամ 

    6. Կոորդինատային հարթության վրա վերցված է (5;0) կոորդինատներով կետը: Որոշիր x-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները:
    5;0

    7. Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

    8. Լուծույթում կա 35% աղ: Եթե ավելացնենք ևս 140 գ աղ, ապա լուծույթում կդառնա 60% աղ: Որքա՞ն էր սկզբնական լուծույթի զանգվածը:

    9. Տրված է {1;3;5} բազմությունը:Գտիր տրված բազմության բոլոր ենթաբազմությունները, որոնք բաղկացած են երկու տարրերից:

    Posted in Մայրենի

    Տաս պաստ ալոեի մասին

    Առողջ և ուժեղ մազեր ունենալու համար

    Ալոե վերայով դիմակներն ու մերսումը խթանում են մազերի աճն ու ամրացնում արմատները: Մաշկի թեփի և քորի դեմ կօգնի հետևյալ խառնուրդը՝ 2 ճ/գ ալոեի հյութ, 2 թ/գ մեղր, 2-3 կաթիլ կիտրոնի հյութ և 1 թ/գ գերչակի յուղ: Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա և խառնեք: Հետո այն քսեք մազերին ու գլխամաշկին: 30 րոպե հետո լվացեք տաք ջրով շամպունով:

    Թարմ և առաձգական մաշկ ունենալու համար

    Տնային դիմակները, որոնց բաղադրության մեջ ալոե կա, ինտենսիվ խոնավացնող ազդեցություն են ունենում: Դրանցից հետո մաշկն ավելի թարմ, հանգստացած և փայլող տեսք է ունենում: Դա հրաշալի այլընտրանք է թանկարժեք քսուքների և լոսյոնների համար, որոնց բաղադրության մեջ հաճախ լինում է այդ բաղադրիչը: Իսկ կնճիռները պակասեցնելու համար խառնեք ալոեի հյութը և ցանկացած բուսական յուղ և միջոցը քսեք խնդիր ունեցող մասերին՝ մատներով թեթակի շոյելով:

    Արևային և փոքր կենցաղային այրվածքների, վնասվածքների դեմ

    Ալեո վերայի հյութը կօգնի ավելի արագ վերականգնել մաշկի՝ արևից այրված, կենցաղային փոքր այրվածքներից վնասված մասերը:

    Փոքր վնասվածքները ևս արագ կանհետանան վնասված տեղում ալեոի տերև դնելու դեպքում:

    Ոտքերի նուրբ մաշկի համար և կոշտուկների դեպքում

    Լոգանքից հետո ոտքերը մերսեք քսուքով՝ ավելացնելով ալեոի հյութ: Այն ոտքերի մաշկը կդարձնի նուրբ, ինչպես մանկանը: Իսկ կոշտուկներից ազատվելու համար ալեոի տերևը (կեղևը հանած) դրեք կոշտուկի վրա և թողեք գիշերը: Կոշտուկը կփափկի, և կկարողանաք այն հեշտությամբ հեռացնել:

    Լրացուցիչ միջոց ակնեի և մաշկային հիվանդությունների դեպքում

    Առանց հետևանքների պզուկը հեռացնելու համար դեմքն առավոտյան և քնելուց առաջ սրբեք ալոեի հյութով: Հերպեսի ամենասկզբնական փուլում 15 րոպեով ալեոի կտրված մասը, որը նախապես մեկ ժամ պետք է սառցախցիկում պահել, դրեք խնդիր ունեցող հատվածին: Եթե հերպեսը դեղամիջոցով եք բուժում, ալոեն կօգնի, որ դրանից հետո հետք չմնա: Իսկ փսորիազի ժամանակ ալոեն օգտագործում են որպես հանգստացնող միջոց:

    Ալոեի հյութը՝ օրգանիզմի ամրացման և տեսողության լավացման համար

    Կա պարզ բաղադրորթյուն, որը կարելի է օգտագործել, եթե չկան լուրջ քրոնիկ հիվանդություններ և այլ բժշկական հակացուցումներ:

    Ակադեմիկոս Ֆիլատովի բաղադրատոմսն է՝ 100 գ ալոեի հյութ, 500 գ մաքրված հունական ընկույզ, 300 գ մեղր, 250 գ կիտրոնի հյութ: Ալոեի տերևները նախօրոք 10 օրով դնել սառնարան, հետո հյութ քամել: Խառնել բոլոր բաղադրիչներն ու ընդունել 1-ական թ.գ.՝ օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

    Խորհուրդ է տրվում ալոեով միջոցներն ընդունել 1-2 շաբաթ, հետո ընդմիջել առնվազն 1 ամսով:

    Ալոեն հազի դեպքում

    Ալոեն հաճախ օգտագործում են այլ դեղամիջոցների հետ՝ մրսածության, հազի դեպքում, քանի որ այն զգալի խորխաբեր ազդեցություն ունի:

    Ալոեի հյութը՝ սովորական մրսածության դեպքում

    Ալոեի հյութն ընդունեք կաթիլների տեսքով: Հյութ քամեք և ամեն քթանցքի մեջ կաթեցրեք օրական 4 անգամ՝ 2-ական կաթիլ: Այդ պրոցեդուրան, որպես կանոն, փռշտոց է առաջացնում: Հյութը մաքրում է քթի խոռոչները, թեթևացնում է շնչառությունը և հանում բորբոքումը:

    Բերանի խոռոչի և լնդերի առողջության համար

    Բերանի խոռոչի և լնդերի հիվանդությունների ժամանակ 1:1 հարաբերակցությամբ ալոեի հյութի և ջրի խառնուրդով ողողում արեք:

    Միջատների խայթոցների դեմ

    Մոծակի կամ մրջյունի կծած տեղում ալոեի հյութ քսեք: Այն կհանգստացնի քորը և կնպաստի շուտ լավանալուն:

    Posted in Մայրենի

    Մայրենի տնսյին առաջադրանք

    Տնային աշխատանք

    Կարդա՛ բանաստեղծությունը.
    Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
    Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
    Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
    Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
    Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
    Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
    Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
    Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…
    1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը: 
    ողջակեզ- Խարույկի վրա ողջ-ողջ այրվող զոհի կենդանի՝ իբրև աստվածներին մատուցվող նվեր:
    հուրդ — կրակ, հրդեհ
    մթար- կեղտ
    նժույգ —  Հեծնելու ընտիր ձի
    մարմար- Զանազան գույների բյուրեղային լեռնապար, որ օգտագործվում է մեծ մասամբ քանդակագործական և ճարտարապետական աշխատանքների համար:

    2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 
    Բանաստեղծության մեջ արտահայտում է դժբախտ և տխուր տրամադրություն։

    3. Ո՞ր բառերն են գույն արտահայտում, ո՞ր գույնն է գերակշռող: 
    Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
    Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:

    4. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
    Ու վառվում է օրերում

    Ոսկե հուր է փռված 

    Թռչու են սրընթաց նժույգները

    Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…

    Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…։ Ամեն ինչ քաղցր է, քաղցր են նաև մարդիկ։ Այս կյանքը ինչքանե էլ վատը լինի, պետք է շատ լավ անցկացնել։Այս կյանքը մեկ հատ է և կյանքը ապրելով ամեն մի մարդ ունի նպատակ իր կյանքը լավ անցկացնելու համար։ Եթե մարդը ունի նպատակ, ունենալը շատ քիչ է։ Նա պետք է այդ նպատակին հասնելու համար անցնի շատ դժվարություններ, որպեսզի նա կարողանա լավը լինել։ Կյանքը քաղցր է և դրա համար էլ ամեն մի մարդ, ունի իր քաղցրությունը