Գրաբար
1. Սա առաջին եղեալ ի կանանցն Արտաշիսի` ծնանի նմա զԱրտաւազդ եւ զայլս բազումս:
Աշխարհաբար
Սա (Սաթենիկը) Արտաշեսի կանանց մեջ առաջինը դառնալով` (նրա համար) ծնում է Արտավազդին ուրիշ շատ զավակներ:
2. Ոմանք ասեն եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. Զոր համարեցան կախարդել զսա կանանց զարմիցն Աժդահակայ. վասն որոյ զնոսա բազում չարչարեաց Արտաշէս: Եւ զայս նոյն երգիչքն յառասպելին ասեն այսպէս. եթէ
Վիշապազունք գողացան զմանուկն Արտավազդ
Եւ զդեւ փոխանակ եդին:
Աշխարհաբար
Ոմանք էլ ասում են, թե հենց սրա (Արտավազդի) ծնվելու ժամանակ մի պատահար է եղել, և կարծում են, թե Աժդահակի սերնդից կանայք նրան կախարդել են, որի պատճառով Արտաշեսը նրանց շատ չարչարեց: Այս նույն երգիչներն առասպելի մեջ այսպես են ասում…
Բառարան
վիշապազունք — վիշապազունները
զմանուկն Արտավազդ — մանուկ Արտավազդին
փոխանակ — այստեղ` փոխարեն
եդին — դրին
Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա զսա, զնոսա, զմանուկն և զդեւ բառերը:
Ինչ կարող նշանակել վիշապազուն բառը(համեմատիր արքայազուն, իշխանազուն բառերի հետ):