Posted in Ճամփորդություններ

Տրնդեզի մասին

Տրնդեզ կամ ՏեառնընդառաջՀայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 14-ին նշում է ժողովրդի ամենասիրված տոներից մեկը` Տրնդեզը կամ Տեառնընդառաջը (Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն): Հենց այդ օրն են ծնողները բերել նորածին Հիսուս Քրիստոսին Երուսաղեմի տաճար: Դա տեղի է ունեցել Սուրբ ծնունդից 40 օր անց: Երուսաղեմի տաճարում Սուրբ Ընտանիքին դիմավորել է Սիմեոն ծերունին:

Кечарис зимой

2Ինչպե՞ս «Դռնդեզը» դարձավ «Տրնդեզ»Այս եկեղեցական տոնի արմատները տանում են դեպի նախաքրիստոնեական անցյալ, երբ մեր նախնիները դեռ կրակապաշտ էին: Եվ այն ժամանակ այդ տոնը կոչվում էր «Դրնդեզ», ինչը հայերեն բառացիորեն նշանակում է «խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Երբ Հայաստանը 301 թ.-ին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, տոնի անվանումը փոխվեց և «Դրնդեզը» դարձավ «Տրնդեզ»` հայերեն «տեր» բառից:

Трндез

3Տրնդեզի առասպելըՏրնդեզն, ըստ էության, խորհրդանշում է ձմռան հրաժեշտն ու գարնանամուտը: Այս տոնի ծագումը ժողովրդական բանահյուսությամբ կապվում է կրակի աստված Վահագնի մասին պատմող առասպելի հետ: Հոգնելով ցրտաշունչ ձմեռից` արյականները խարույկներ են վառում` արևին օգնելու և գարնանամուտը արագացնելու համար: Արևի աստվածային կրակից ծնված Վահագնը սպանում է ջրի աղբյուրը հսկող Վիշապին, որը մարդկանց ջուր էր տալիս մարդկային զոհերի դիմաց: Երբ ջուրը սկսում է հոսել, հողը ծաղկում է: Այդպես, կրակը օգնում է հաղթել ձմռանը:

Трндез

4Տրնդեզի խորհուրդըԸստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Posted in Ճամփորդություններ

Տրնդեզ

Հազարամյա փորձը հուշում է, որ կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ է:

Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է, որ համաձայն եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է երեկոյան պատարագից հետո: Տրնդեզի պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը:

Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:

Ծեսը հետևյալ տեսքն ուներ. տաճարի բակում մեծ կրակ էին վառում: Հավաքվում էր ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Ծիսակատարության մասնակիցները երգեր էին ձոնում իրենց խնդրանքների մասին: Տարիքավորները, օրինակ, երգում էին «հավերս ձու ածեն, կովս կաթ տա, հարսներս ծնեն»: Երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց երգերի մեջ սերն էին գովաբանում: Անզավակ կանայք ցատկում էին կրակի վրայով՝ հավատալով, որ դա կօգնի հղիանալ: Ապաքինման հույսով կրակի մոտ էին բերում հիվանդներին:

Տների բակերում էլ էին կրակ վառում, որի շուրջը պտտվում էր նորապսակ զույգն ամուսնական տարազով: Սա համարվում էր երկրորդ հարսանիքի պես մի բան: Հարսն այդ ընթացքում ձեռքն էր առած լինում նորածին տղա, որպեսզի իր զավակն էլ տղա լինի: Եթե նա դեռ հայրական տանն էր ապրում, սկեսուրն ուղարկում էր նրան «բաժինքը»՝ ընկույզ, մրգեր, չամիչ, շաքար ու տարբեր զարդեր:

Ժամանակի ընթացքում Տրնդեզի ծեսերը, իհարկե, փոխվել են, բայց այսօր էլ Հայաստանում փետրվարի 14-ին կրակ են վառում ու վրայով ցատկում: Հազարամյա փորձը հուշում է, որ կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ է:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

694. Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և հարթության վրա նշե՛ք հետևյալ կետերը.

ա) (-2, -4)
բ) (0, +3)
գ) (-1, 0)
դ) (+1, -2)
ե) (+5, -5)
զ) (+4, -4)
է) (+3, -3)
ը) (-2, -6)
թ) (-5, +4)

Untitled.png

697. Գրե՛ք կետերի կոորդինատները:

Untitled.png

A (-2, +3), B (+1, +3), C (-1, +2), D (+2, +2), E (0, +1), F (+3, +1), G (-3, 0), M (+1, 0), N (+4, 0), K (-2, -2), L (0, -2), P (+3, -2), S (+5, -3)

698. Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը.

բ) (+3, +1)
I քառորդում

դ) (-15, +6)
II քառորդում

զ) (0, -30)

ը) (+3, -7)
IV քառորդում

ա) (-7, +2)
II քառորդում

գ) (-3, -5)
III քառորդում

ե) (+10, 0)

է) (+4, -2)
IV քառորդում

Posted in Մայրենի

Թումանյանական բառերի բառարան

Բարև ձեզ, ես Մարին եմ սովորու եմ Մխիթար սեբաստացի կրթահամալիրում ։ Հանձնարարություն եմ ունեցել Թումանյանական բառերի բառարան նախագիծը։

Հսկան

Լեղապատառ-սարսափահար եղած

Վիթխարի — չափազանց խոշոր

Չընչին-անկարևոր

Հանդիման-դեմառդեմ

Որոտալ -որոտի ձայն հանել

Հանդ-դաշտ

Երկնահաս-մինչև երկինք հասնող

Անճոռնի-այլանդակ

Աժդահակ-վիթխարի հսկա

Օգտվել եմ ՝Հայերենի օնլայն Բառարանից