Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկայի ամառային փաթեթ

1.Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը:
Ֆիզիկա բառը առաջացել է հունարեն ֆյուզիս բառից, որը նշանակում է բնություն։

2.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացահայտելն է։

3.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում է բնության մեջ կատարվող երևույթները։

4. Ի՞նչ է բնությունը
Բնությունն այն է, ինչը շրջապատում է մարդուն։

5.Ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով:
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

6.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։
Մեխանիկական, մագնիսական ,էլեկտրական, ջերմային, լուսային, ատոմային, և միջուկային։

7.Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:
Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա անվանում ենք ֆիզիկական մարմին։

8.Ի՞նչ է նյութը:
Այն ինչից բաղկացած է մարմինը, կոչվում է նյութ։

9.Ի՞նչ է մատերիան։
Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում անվանում են մատերիա։

10.Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից։
Ի տարբերություն դիտումների՝ փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ։

11Ինչ է վարկածը
Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն, որին անվանում են վարկած։

12.Ինչ է օրենքը
Բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացված տվյալները կոչվում են օրենքներ։

13.Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակը։
Սանդղակը ցույց է տալիս չափիչ սարքի միավորը։

14.Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։

15.Ի՞նչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք։

16.Ինչի՞ց է կախված չափման սխալը
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից։

.17.Ի”նչն են անվանում մեխանիկական շարժում։
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

18.Ո”ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

19.Ի”նչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

20.Ո”ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ
Մարմինը նյութական կետ համարելը կախված է դիտարկվող խնդրի պայմաններից։
Ինքնաթիռի վերելքն ու վայրէջքը կամ օդի դիմադրության դերն ուսումնասիրելիս ինքնաթիռի ձևն ու չափերն ունեն էական նշանակություն, և այդ դեպքերում այն չի կարելի համարել նյութական կետ։

21.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

22.Ի”նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

23.Ինչո”վ է  տարբերվում հետագիծն  անցած ճանապարհից:
Հետագիծը տարբերվում է անցած ճանապարհից տեղամասի երկարությամբ։

24.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։

25.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը:Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում։
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը։
V=S/t

26.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը, եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը, գրել բանաձևը և շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը, գրել բանաձևը:
S=V•t
t=S/V

27.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն
Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

28.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը`բանաձևը և միավորը
Խտություն=զանգված/ծավալ
p=m/V
Խտության չափման միավորը հավասար է կգ/մ

29. Ինչ է բնութագրում ուժը: Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը: Որ ֆիզիկական մեծություններն են վեկտորական, որոնք՝սկալյար:
Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխաձդեցությունը։
F=mg
Այն մեծությունները, որոնք ունեն ուղղություն, կոչվում են վեկտորական, իսկ այն մեծությունները, որոնք ունեն միայն թվային արժեք, կոչվում են սկալյար մեծություններ:

30.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա:Ո՞ր ուժն են անվանում
առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:Ձևակերպիր Հուկի
օրենքը,գրիր `բանաձևը:
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

31.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի
կշիռը:Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը`գրիր բանաձը:Պարզաբանել
մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռը առաձգական ուժ է։
R = mg
Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։

32.Ինչո՞վ է պայմանավորված շփումը՝առաջացման պատճառները:Թվարկել շփման տեսակները։
Շփման ուժի մեծությունը կախված է  շփվող մարմինների նյութերի տեսակից և դրանց մակերևույթների ողորկության աստիճանից:
Դադարի շփում — Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է:

33.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը։
A=Fs Աշխատանքը =  ուժ • ճանապարհ:

34.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում:
Այն արտահայտվում է ջոուլով Ջ:

35.Ի՞նչն է կոչվում հզորություն:Ի՞նչպես հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը:
Որոշ ժամանակում կատարված աշխատանքը կոչվում է հզորություն:
N=A:t հզորություն=աշխատնք : ժամանակամիջոց:

36. Ձևակերպիր մեխանիկայի <<ոսկե կանոնը>>:
Մեխանիզմների մեջ, ինչքան անգամ շահում ենք ուժի մեջ, այդքան անգամ կրցնում ենք ճանապարհից, և հակառակը: Այս պնդումը կոչվում է մեխանիկայի ոսկե կանոն:

37.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում: Գրել ճնշումը սահմանող բանաձևը: Որո՞նք են ճնշման միավորները:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:
F=ps
Ճնշման միավորը Պասկալն է:
Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝
հեկտոպասկալ  — հՊա,
կիլոպասկալ  — կՊա
մեգապասկալ  — մՊա։
1 հՊա = 100 Պա:
1 կՊա = 1000 Պա:
1 ՄՊա = 1000000 Պա:

38.Ինչով է պայմանավորված գազում ճնշումը:
Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գազը նույն մեծության ճնշում է գործադրում բոլոր ուղղություններով։

39․Ձևակերպիր Պասկալի օրենքը։
Հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։

40․Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշումը։
Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։

41․Գրիր անոթի հատակին անշարժ հեղուկի (կամ հիդրոստատիկ)ճշման բանաձևը։
Հիդրոստատիկ ճնշման բանաձևն է ՝ p=ρgh, որտեղ ρ -ն ՝հեղուկի խտությունն է, հ -ը հեղուկի սյան բարձրությունը՝ g=9,8Նկգ

42․Ո՞ր անոթներն են անվանում հաղորդակից անոթներ։
Ստորին մասերով միմյանց միացած անոթներն անվանում են հաղորդակից անոթներ։

43․Ո՞րն է հաղորդակից անոթների օրենքը։
Հաղորդակից անոթների օրենքը ՝ Հավասարակշռության վիճակում հաղորդակից անոթներում հեղուկի ազատ մակերևույթների մակարդակները հավասար են։

44․Ի՞նչ է մթնոլորտը։Ի՞նչն են անվանում մթնոլորտային ճնշում։
Երկրագունդը շրջապատող օդային թաղանթն անվանում են մթնոլորտ:
Երկրագնդի մթնոլորտի կողմից նրանում գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

45․Բացատրիր Տորիչելլի փորձը։
Մթնոլորտային ճնշումը տարայի սնդիկի վրա վերևից ներքև գործադրում է ճնշում, իսկ Պասկալի օրենքի համաձայն ապակե խողովակի սնդիկի վրա գործադրում է ճնշում՝ ներքևից վերև։ Հեղուկն ունի զանգված և այդ պատճառով ծանրության ուժի կողմից ձգվում է դեպի ներքև։ Երկու ուժերը հավասարակշռվում են այնպես, որ անոթում մնա այնքան հեղուկ,որպեսզի վերջինիս առաջացրած ճնշումը հավասարվի արտաքին մթնոլորտային ճնշմանը։ Յուրաքանչյուր հեղուկի համար իր ρ խտությունից կախված սյան բարձրությունը կլինի`
h = P / gp
որտեղ P -ն մթնոլորտային ճնշումն է, իսկ g -ն՝ ազատ անկման արագացումը։ Այս բանաձևից հետևում է, որ ջրի սյան բարձրությունը հավասար է մոտ 10 մ։

46․Ինչպե՞ս է փոփոխվում մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթից վեր բարձրանալիս։

47․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը։
Մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, այդ ուժը անվանում են արքիմեդյան ուժ:

48․Ի՞նճ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը։
Ծավալը և խտությունը նշանակվում են հետևյալ լատինական տառերով P, V:

49․Ձևակերպիր Արքիմեդյան օրենքը։
Գազի կամ հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։

50․Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում,գ․լողում նրա մակերևույթին։
1. արքիմեդյան ուժը փոքր է ծանրության ուժից (F<F), ապա մարմինը կսկսի իջնել հեղուկով լցված անոթի հատակը, կստացվի,որ կխորասուզվի։
2. մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը , մարմինը լողում է հեղուկի ներսում։

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն